Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-143
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (24.10.1997-28.03.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.10.14/23
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
24.09.1997
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
08.10.1997
Дата вступления в силу
24.10.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.03.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

24 սեպտեմբերի 1997 թ.

 

ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներից (այսուհետ` պետական ավտոմոբիլային ճանապարհներ) օգտվելու համար սույն օրենքով սահմանված վճարները, որոնց նպատակն է վերականգնել երթևեկության հետևանքով ճանապարհներին հասցված վնասը, պարտադիր են և անհատույց:

 

Հոդված 2. Սույն օրենքով վճարողներ են համարվում ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները, որոնք այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով օգտվում են պետական ավտոմոբիլային ճանապարհներից:

 

Հոդված 3. Պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարները հաշվարկվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, անհատ ձեռներեցների կողմից և մուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին` այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս:

 

Հոդված 4. Սույն օրենքին համապատասխան վճարված գումարները մուտք են արվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հոդված 5. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարների դրույքաչափերը սահմանվում են` ելնելով մարդատար ավտոմեքենաների համար` նստատեղերի քանակից և բեռնատար ավտոմեքենաների համար` բեռնատարողությունից.

 

ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ

 

- թեթև մարդատար ավտոմեքենաներ (մինչև 7 նստատեղ) 20 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
- մինչև 12 նստատեղով ավտոբուսներ 40 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
- 13-ից մինչև 30 նստատեղով ավտոբուսներ 80 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
- 31-ից ավելի նստատեղով ավտոբուսներ 120 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
      

ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ

 

- մինչև 1,5 տ բեռնատարողությամբ 30 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
- 1,5-ից մինչև 3 տ բեռնատարողությամբ 50 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
- 3-ից մինչև 5 տ բեռնատարողությամբ 80 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
- 5-ից մինչև 10 տ բեռնատարողությամբ 130 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
- 10-ից մինչև 20 տ բեռնատարողությամբ 160 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
- 20-ից մինչև 40 տ բեռնատարողությամբ 220 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
- 40 տ-ից ավելի բեռնատարողությամբ 300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
            

Գ Լ ՈՒ Խ 3

 

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 6. Պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարից ազատվում են`

ա) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների անձնակազմերը.

բ) ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածք են փոխադրում բեռներ` մարդասիրական և տեխնիկական օգնության բարեգործական ծրագրերի շրջանակներում.

գ) ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները, որոնք բեռներ և զինվորներ են փոխադրում Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ.

դ) օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածք են մուտք գործում Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հրավերներով.

ե) Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական միջազգային պայմանագրերի համաձայն միջպետական ուղերթներով ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան համաձայնագրերով նախատեսված անձինք.

է) Հայաստանի Հանրապետության սահմանակից պետությունների, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները` Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների հիման վրա:

 

Հոդված 7. Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ 4

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը պարտավոր է դուրս գրել պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարների մուծման անդորրագիր` սույն օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 9. Սույն օրենքի 6 հոդվածով սահմանված արտոնություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, անհատ ձեռներեցների անունով վճարների մուծման անդորրագրերը լրացվում են` վճարի գումարի չափի փոխարեն նշելով «անվճար» բառը:

 

Հոդված 10. Վճարների մուծման անդորրագրի ձևը և լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը:

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 11. Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան
   

Երևան
8 հոկտեմբերի 1997 թ.
ՀՕ-143

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.03.1998, ՀՕ-203 28.03.1998, ՀՕ-143
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան