ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2018 թվականի |
թիվ 59 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ (ՆՅՈՒԹԵՐԻ) ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 11-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 68-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 97 որոշմամբ հաստատված Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) ուսումնասիրության կարգում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2 018 թվականի հունիսի 14-ի թիվ 59 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին դիմումների (նյութերի) ուսումնասիրության կարգում կատարվող
1. 6-րդ կետի 2-րդ ենթակետում «փաստաթղթեր» բառից հետո լրացնել «(այլ նյութական կրիչների վրա պարունակվող տեղեկատվություն)» բառերով:
2. 8-րդ կետի չորրորդ պարբերությունը լրացնել «(դրա առկայության դեպքում)» բառերով:
3. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Դիմումը (նյութերը) և դրան կից փաստաթղթերը, որոնք պարունակում են կոնֆիդենցիալ տեղեկություն, ուղարկվում են Հանձնաժողով՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 19 հավելված) 80-րդ կետով նախատեսված միջազգային պայմանագրին համապատասխան, փակ ծրարով (փաթեթով, ծանրոցածրարով), որի վրա կատարված է դրանում պարունակվող փաստաթղթերը սահմանափակ տարածման փաստաթղթերին դասելու մասին վկայող նշում (դրոշմակնիք) («Կոնֆիդենցիալ», «Առևտրային գաղտնիք», «Ծառայողական օգտագործման համար»):»:
4. 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
5. 12-րդ կետում՝
ա) երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Սույն կարգի 5-8-րդ կետերում նշված՝ դրանց ձևակերպմանը ներկայացվող պայմանների խախտմամբ Հանձնաժողով ուղարկված դիմումը (նյութերը) Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման կողմից ենթակա չէ ուսումնասիրման՝ ըստ էության, և դրանք ստանալու օրվանից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում վերադարձվում են դիմումատուին՝ նշելով դիմումը (նյութերը) առանց ուսումնասիրության թողնելու հիմքերը:
Դիմումը (նյութերը) առանց ուսումնասիրման թողնելու պատճառները վերացնելուց հետո, դիմումատուն իրավասու է կրկին ուղարկել դիմումը (նյութերը) Հանձնաժողով՝ սույն կարգին համապատասխան:
Դիմումը (նյութերը) ուսումնասիրման ընդունելու դեպքում, Հանձնաժողովը՝ դիմումը (նյութերը) Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման կողմից ստանալու օրվանից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում, այդ մասին գրավոր ծանուցում է լիազորված մարմիններին և դիմումատուին:»:
6. 14–րդ կետի 3–րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննություն անցկացնելու համար հիմքերի բացակայության մասին։»:
7. 15-րդ կետում՝
ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«15. Սույն կարգով նախատեսված որոշումները ստորագրվում են Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերի համար պատասխանատու անդամի կողմից, կամ վերջինիս գրավոր հանձնարարությամբ՝ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից:».
բ) առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Սույն կարգի 14-րդ կետում նշված որոշումներից մեկը նախապատրաստելիս, Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը պատրաստում է եզրակացության կոնֆիդենցիալ և ոչ կոնֆիդենցիալ տարբերակները, որոնք պետք է դիմումների (նյութերի) ուսումնասիրման արդյունքների վերաբերյալ պարունակեն տեղեկատվություն, ինչպես նաև ստորագրման համար առաջարկվող որոշման հիմնավորումը:»:
8. 16-րդ կետում՝
ա) առաջին պարբերությունը «քննության» բառից առաջ լրացնել «անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների» բառերով.
բ) 1-ին ենթակետում «քննության անցկացումն սկսելու» բառերը փոխարինել «որոշումը ստորագրելու» բառերով.
գ) 3-րդ ենթակետը «տեղեկություններ» բառից առաջ լրացնել «դիմումը (նյութերը) Հանձնաժողովում գրանցելու օրվանից 30 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում ստացված»:
9. 17-րդ կետում՝
ա) երկրորդ նախադասությունը հանել.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Դիմումների (նյութերի) փոխանցումը լիազորված մարմիններին ըստ ենթակայության իրականացվում է «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 19 հավելված) 60-րդ կետին համապատասխան՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 19 հավելված) 80-րդ կետով նախատեսված միջազգային պայմանագրով սահմանված պահանջները:»:
10. 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննություն անցկացնելու համար հիմքերի բացակայության մասին որոշումը կայացվում է, եթե դիմումների (նյութերի) ուսումնասիրման արդյունքներով չեն բացահայտվել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հնարավոր հատկանիշները:»:
11. 19–րդ կետում՝
ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«19. Սույն կարգի 14-րդ կետում նշված որոշումների պատճենները, դրանց կայացման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր հետո, ուղարկվում են դիմումատուին և լիազորված մարմիններին ցանկացած հասանելի եղանակով, որը թույլ կտա պարզել նրանց կողմից այդպիսի որոշումների պատճեններն ստանալու փաստը:».
բ) երկրորդ պարբերությունում «3» թվանշանը փոխարինել «5» թվանշանով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|