ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2019 թվականի N 1669-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1555-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. նոյեմբերի 28 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1669-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2019 թվականի N 1555-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2019 թվականին հատկացնել 2,380,457.0 հազ. դրամ:
2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 3, 4, 5, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն N 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
3. Սույն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության Մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառման համար հատկացված ֆինանսական միջոցները բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով իրականացնելու համար սահմանել, որ՝
1) բնակարանով ապահովման նպատակով ֆինանսական աջակցության տրամադրումը բնակարանի գնման վկայագրի միջոցով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշմամբ հաստատված ընթացակարգի համաձայն.
2) Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտները բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունենալու և վերջին հինգ տարվա ընթացքում բնակելի տարածք օտարած չլինելու դեպքում.
3) բնակարանի գնման վկայագիր տրամադրվում է ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացն իրականացնող հանձնաժողովի կողմից.
4) բնակարանի գնման վկայագրի գործողության վերջնաժամկետը 2020 թվականի դեկտեմբերի 20-ն է:
4. Սահմանել, որ սույն որոշման շրջանակներում «Հայաստանի Հանրապետության Մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառման շրջանակներում շահառուներին աջակցությունը ցուցաբերվում է վճարումների ձևով, որոնք կատարվում են նոտարների միջոցով՝ ծրագրի շահառուների կողմից վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրերի հիման վրա Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում սույն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետով նշված նոտարի (նոտարների) անվամբ առկա դեպոզիտային հաշիվներին փոխանցել բնակարանի գնման վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանների համար նախատեսված միջոցները:
6. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետի համաձայն նույն կետում նշված դեպոզիտային հաշիվներին փոխանցված և 2020 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները նոտարների կողմից ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ստեղծել ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացն իրականացնող հանձնաժողով, հաստատել հանձնաժողովի աշխատակարգը և սույն որոշմամբ նախատեսված բնակարանի գնման վկայագրի և պայմանագրի ձևերը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ «Հայաստանի Հանրապետության Մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառման շրջանակներում, 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան հանձնարարականներ նոտարների դեպոզիտ հաշիվներին հաշվեգրելու համար՝ հաշվի առնելով ծրագրի շահառուների բաշխվածությունն ըստ բնակավայրերի, տվյալ նոտարի կողմից սպասարկվող շահառուների ցուցակները և այդ մասով նախատեսված ֆինանսական աջակցության չափը.
3) սույն որոշման «Հայաստանի Հանրապետության Մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառման շրջանակներում նախատեսված շահառուներին առաջնահերթության կարգով ընդգրկել զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրով նախատեսված ծրագրերում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման.
4) շահառուին տրամադրել հոգեբանական աջակցություն, եթե սոցիալ-հոգեբանական խնդիրների կարողությունների ու հմտությունների գնահատման արդյունքում պարզվում է, որ ունի հոգեբանական աջակցության կարիք.
5) ընդգրկված շահառուները Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք կբերեն 6.3 մլն դրամը չգերազանցող բնակարաններ, սեփական միջոցներ ներդնելու դեպքում ծրագրի շահառուներն իրավունք ունեն ձեռք բերել 6,3 մլն դրամը գերազանցող արժեքով բնակարաններ.
6) բնակարանի գնման վկայագիր տրամադրել մանկատան շրջանավարտ Վալենտին Վասիլի Եպիֆանովին (անձնագիր AR 0305599, ծնված 30.10.1974 թ.).
7) սույն որոշման N 7 հավելվածով սահմանված տնտեսավարող սուբյեկտներին ֆինանսական միջոցները հատկացնել նվիրատվության և դրամաշնորհի տրամադրման պայմանագրերով:
8. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը սույն որոշման N 8 հավելվածի «անշարժ գույք» գնման առարկաների գնման գործընթացն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` հրատապ մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով:
9. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ բնակարանների գնման վկայագրերի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց մշտական բնակության վայրի, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ բնակարանների գնման վկայագրերի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց սեփականության մասին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հարցումը ստանալուց հետո` 7-օրյա ժամկետում, տրամադրել տեղեկատվություն սույն որոշման 3-րդ կետի պահանջները կատարելու նպատակով:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |