Գլխավոր տեղեկություն
Номер
N 230-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.02.2020-07.03.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.02.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.02.2020
Дата вступления в силу
22.02.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 21 փետրվարի 2020 թվականի N 230-Ա

 

ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին 2020 թվականի մարտի 2-3-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` Միացյալ ազգերի կազմակերպության թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով և 2020 թվականի մարտի 4-5-ը՝ Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն)` «Եվրոպական տարածաշրջանում թվային առողջապահական համակարգի ապագան» խորագրով Առողջապահության համաշխարհային կազմակերպության երկրորդ սիմպոզիումին մասնակցելու նպատակով:

2. Անահիտ Ավանեսյանի` Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման ճանապարհածախսը (միակողմանի ավիատոմս` Երևան-Վիեննա) և կեցության ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի` Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Անահիտ Ավանեսյանի՝ Ավստրիայի Հանրապետություն և Դանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. փետրվարի 21

Երևան