ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 2020 թվականի N 256-Լ
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-416-09.12.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 6 Երևան |
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-416-09.12.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին և 2-րդ հոդվածներով առաջարկվում է խմբագրել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածով նախատեսված՝ «Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույք» հասկացությունը՝ փոխարենը նախատեսելով «Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձի կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձի անձնական օգտագործման ապրանքներ» հասկացությունը, ինչպես նաև առաջարկվում է նույն հոդվածը լրացնել «անձնական օգտագործման ապրանքներ» հասկացությամբ: Բացի դրանից, նախագծի 6-րդ հոդվածով, մասնավորապես, առաջարկվում է կրճատել Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների համար արտոնությունների կիրառության առումով մշտապես բնակության ժամանող ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անընդմեջ մշտապես բնակված լինելու ժամկետը՝ հինգ տարվա փոխարեն սահմանելով երեք տարի:
1. Նախագծի 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունում «նախկինում օգտագործված (գործածության նշաններ ունեցող)» բառերը փոխարինել «օգտագործված» բառով:
2․ Նախագծի 4-րդ հոդվածը հանել:
3. Նախագծի 6-րդ հոդվածով օրենքում լրացվող նոր՝ 249.1-ին հոդվածի՝
1) 1-ին մասում «միության անձանց» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց» բառերով, իսկ «Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի» բառերով.
2) 2-10-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2․ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող օտարերկրյա ֆիզիկական անձ է ճանաչվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կա՛մ Հայաստանի Հանրապետության հատուկ, կա՛մ Հայաստանի Հանրապետության մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ, կա՛մ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված կարգավիճակ ունեցող այն ֆիզիկական անձը, որին, բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը տրամադրել է Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթ:
3. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը տրամադրվում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված այն ֆիզիկական անձին, որն այդ փաստաթուղթն ստանալու նպատակով՝ նույն մասում հիշատակված լիազոր մարմին դիմելու օրվան նախորդող 1825 օր ժամանակահատվածում առնվազն 915 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից:
4. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք կարող են արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծել իրենց անձնական օգտագործման ապրանքները, եթե Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններ են ներկայացնում համապատասխան կարգավիճակը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տրամադրած փաստաթուղթը և նախորդ բնակության երկրում բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթը՝ հետևյալ պայմանների միաժամանակյա ապահովման դեպքում՝
1) նախորդ բնակության երկրից Միության մաքսային տարածք ներմուծումն իրականացվում է ոչ ուշ, քան օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթուղթ տալու օրվանից 18 ամսվա ընթացքում.
2) անձնական օգտագործման ապրանքները ձեռք են բերվել օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթուղթ տալու օրվանից առաջ, ընդ որում՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ հանդիսացող՝ ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցները, ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդները գրանցված են եղել և գտնվել են այն օտարերկրյա ֆիզիկական անձի սեփականության ներքո, որը ճանաչվել է մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ կամ ստացել է փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ՝ նախկին բնակության երկրում առնվազն 6 ամսվա ընթացքում՝ այդ օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթուղթ տալու օրվանից առաջ.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ այդ ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու կամ նրա կողմից փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու հետ կապված՝ Միության մաքսային տարածք մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ անձնական օգտագործման ապրանքներ այդ ֆիզիկական անձի կողմից նախկինում չեն ներմուծվել.
4) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված անձի անձնական օգտագործման ապրանքները չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բնաիրային չափերը:
5. Հայաստանի Հանրապետություն օտարերկրյա ֆիզիկական անձի մշտական բնակության տեղափոխման փաստը ճանաչում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայելու հանգամանքը և ժամանակահատվածը որոշում է բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը` տվյալ ֆիզիկական անձի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու մասին տեղեկատվության հիման վրա:
6. Սույն հոդվածին համապատասխան՝ որպես Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ արտոնության կիրառման, Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայած լինելու հանգամանքը և ժամանակահատվածն ստուգելու, անձին մշտական բնակության փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթ տրամադրելու կարգերը և սույն հոդվածում հիշատակված լիազոր մարմինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
3) 11-րդ մասից սկսած՝ փոխել մասերի համարակալումները.
4) 11-րդ մասում «ուղեկցվող կամ չուղեկցվող» բառերը փոխարինել «ուղեկցվող և (կամ) չուղեկցվող» բառերով, իսկ «բնակության վայր ունեցող» բառերից հետո մասը լրացնել «և ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող» բառերով.
5) 12-րդ մասում «11-րդ մասի» բառերը փոխարինել «7-րդ մասի» բառերով.
6) 13-րդ մասում «Արտոնության տրամադրման» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 7-րդ մասում նախատեսված արտոնության տրամադրման» բառերով.
7) 14-րդ մասում «11-րդ մասով» բառերը փոխարինել «7-րդ մասով» բառերով.
8) 14-րդ մասից հետո հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«11․ Սույն հոդվածի 4-րդ և 7-րդ մասերում նշված անձինք միաժամանակ չեն կարող օգտվել սույն հոդվածում նշված մեկից ավելի արտոնությունից:»:
4. 7-րդ հոդվածի՝
1) վերնագրից հանել «և անցումային դրույթներ» բառերը.
2) 1-ին և 2-րդ կետերը հանել: