Գլխավոր տեղեկություն
Номер
N 404-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.12.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.04.25/26(1479).1 Հոդ.323.21
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.04.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.04.2019
Дата вступления в силу
26.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2019 թվականի N 404-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱԴՈՆՑ ՓՈՂՈՑԻ N 6 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1209-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի «Բազմաբնակարան շենքային համալիրից պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովում» ծրագրի «Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից պետական ծառայողներին մատչելի բնակարանների ձեռքբերման կազմակերպում» միջոցառման արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2019 թվականի նախահաշիվը՝ համաձայն N 6 հավելվածի։

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների։

3. «Բազմաբնակարան շենքային համալիրից պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովում» ծրագրի «Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից պետական ծառայողներին մատչելի բնակարանների ձեռքբերման կազմակերպում» միջոցառման իրականացման ընթացքում կառուցապատողին կատարվող կանխավճարները՝ ելքերը («Շենքերի և շինությունների ձեռքբերում» տնտեսագիտական դասակարգման հոդվածով) իրականացվելու են առանց համապատասխան հիմնավորող փաստաթղթերի։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 17

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

 ապրիլի 11-ի N 404-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 11-ի N 404-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 11-ի N 404-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 11-ի N 404-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 11-ի N 404-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 11-ի N 404-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 11-ի N 404-Ն որոշման

(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 11-ի N 404-Ն որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 11-ի N 404-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.12.2019, N 1907-Ն 26.12.2019, N 404-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան