Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 20-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.03.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2020.03.02/8(676) Հոդ.32
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
14.02.2020
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
20.02.2020
Дата вступления в силу
12.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 փետրվարի 2020 թվականի

թիվ 20-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի ԹԻՎ 142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 20-րդ հոդվածի «ե» և «լ» կետերը, 35-րդ հոդվածի 3-րդ մասը,

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 29-ի «Վարկային տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգը հաստատելու մասին» թիվ 142-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և վարկային կազմակերպությունների հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, oտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգի» (այսուհետ՝ Կարգ) 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 28-րդ, 31-րդ կետերը և Հավելված 3-ը, Հավելված 4-ը, Հավելված 5-ը ուժը կորցրած ճանաչել։

2. Կարգի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Վարկային ռեգիստրի տեղեկատվության օգտագործողն է Կենտրոնական բանկը։»։

3. Կարգի 29-րդ կետում 10-րդ` «Վարկ» ենթակետի «իե» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«իե. Վարկի գծով փաստացի վճարված տոկոսագումար - լրացվում են վարկային պայմանագրով փաստացի վճարված տոկոսագումարները: Փաստացի վճարված տոկոսագումարները լրացվում և Վարկային ռեգիստր են ներկայացվում վճարման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում։»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

   2020 թ. փետրվարի 20

Երևան