Գլխավոր տեղեկություն
Номер
N 38
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.04.2020-11.09.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
Հատուկ թողարկում
Принят
Պայմանավորվող կողմեր
Дата принятия
13.04.2020
Подписан
Պայմանավորվող կողմեր
Дата подписания
13.04.2020
Дата вступления в силу
13.04.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ապրիլի, 2020 թ. N 38

 

ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 5 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ Պարետի 2020 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 5 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1. 3-րդ կետից հետո լրացնել 3.1-րդ կետը հետևյալ բովանդակությամբ.

«3.1. Արտակարգ իրավիճակի ողջ ընթացքում միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները (այդ թվում նրանք, ովքեր բեռնաթափումից հետո լքում են ՀՀ տարածքը) Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո ինքնամեկուսացվում կամ մեկուսացվում են.

ա. սահմանային մաքսային մարմիններում լրացված տարանցիկ հայտարարագրերում որպես նշանակման վայր նշված՝ ապրանքների ժամանակավոր պահպանության վայրերում,

բ. բեռի ներմուծողի կողմից նախանշված վայրում, եթե Պետական եկամուտների կոմիտեի գրավոր թույլտվության հիման վրա այդ վայրը նշվել է որպես սահմանային մաքսային մարմնում լրացված տարանցիկ հայտարարագրով տեղափոխվող բեռի նշանակման վայր,

գ. բեռնաթափման վայրի տարածքում, եթե բեռը «մաքսային տարանցում» ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել ԵԱՏՄ անդամ երկրներից,

դ. բարձման վայրի տարածքում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքից բեռը արտահանվում է այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով։

Նշված վայրերում ինքնամեկուսացման համապատասխան պայմանների բացակայության դեպքում բեռնափոխադրում իրականացնող վարորդները ինքնամեկուսանում են բեռնափոխադրում իրականացնող կազմակերպության կողմից իր վարորդների մեկուսացման համար առանձնացված վայրում կամ տրանսպորտային միջոցի՝ վարորդի համար նախատեսված խցիկում։ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց և մաքսային ձևակերպումները ավարտելուց հետո միջպետական բեռնափոխադրում իրականացնող վարորդները հնարավորինս սեղմ ժամկետում լքում են Հայաստանի Հանրապետության տարածքը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ինքնամեկուսացման ընթացքում նրանց մոտ ի հայտ են եկել համավարակի ախտանիշներ»:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝

ա. իրականացնել բեռնափոխադրում իրականացնող վարորդների հատուկ զննություն վարակի ախտանիշներ բացահայտելու նպատակով ՀՀ պետական սահմանների անցման կետերում,

բ. գրավոր ծանուցել բեռնափոխադրում իրականացնող վարորդներին Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո ինքնամեկուսացման (մեկուսացման) պահանջի վերաբերյալ մինչև ՀՀ տարածքը լքելու օրը, բայց ոչ ավելի քան 14 օր,

գ. ինքնամեկուսացման ծանուցագրերի մասին տեղեկատվություն տրամադրել Պարետատուն, ՀՀ առողջապահության նախարարություն և ՀՀ ոստիկանություն:

3. Ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել բեռնափոխադրում իրականացնող վարորդների ինքնամեկուսացման (մեկուսացման) վայրերում հսկողության իրականացումը՝ բացառելով նրանց բացակայությունը նշված վայրերից:

4. ՀՀ առողջապահության նախարարին, Երևանի քաղաքապետին և ՀՀ մարզպետներին՝ ապահովել ինքնամեկուսացված (մեկուսացված) վարորդների առողջական վիճակի հսկողության իրականացումը:

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 13-ին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան