Գլխավոր տեղեկություն
Номер
N 478-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.04.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.04.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.04.2020
Дата вступления в силу
07.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2020 թվականի N 478-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ավագանու 2019 թվականի օգոստոսի 30-ի N 73-Ա և 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 78-Ա որոշումներով 71.76558 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերի (այսուհետ՝ գույք)՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությունը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի հետ նվիրատվության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի միջոցների հաշվին:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, «համայնք Գորիս, գյուղ Խնձորեսկ, Հին Խնձորեսկ գյուղատեղի թաղամաս 9» հասցեում գտնվող 51.03231 հեկտար մակերեսով հողամասը (գույքի գրանցման վկայական՝ N 21112019-09-0009, կադաստրային արժեքը՝ 413361.711 հազ. դրամ) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ որպես «Գյուղատեղի «Խնձորեսկ» (միջնադար-20-րդ դդ.)» պատմամշակութային հուշարձանի տարածք:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. ապրիլի 6

Երևան

 

 

 Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 2-ի N 478-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ

 

NN ը/կ

Անվանումը

Հասցեն

Մակերեսը (հա)

Գրանցման վկայականը

Կադաստրային արժեքը՝ սահմանված ՀՀ կառավարության 24.12.2003 թ.-ի N 1746-Ն

որոշմամբ

(հազ. դրամ)

1.

Հողամաս

համայնք Գորիս, գյուղ Խնձորեսկ, Հին Խնձորեսկ գյուղատեղի թաղամաս 1

34.7882

07102019-09-0029

281784.420

2.

Հողամաս

համայնք Գորիս, գյուղ Խնձորեսկ, Հին Խնձորեսկ գյուղատեղի թաղամաս 2

32.2358

28102019-09-0037

261109.980

3.

Հողամաս

համայնք Գորիս, գյուղ Խնձորեսկ, Հին Խնձորեսկ գյուղատեղի թաղամաս 10

1.31988

21112019-09-0023

10691.028

4.

Հողամաս

համայնք Գորիս, գյուղ Խնձորեսկ, Հին Խնձորեսկ գյուղատեղի թաղամաս 11

2.25357

21112019-09-0026

18253.917

5.

Հողամաս

համայնք Գորիս, գյուղ Խնձորեսկ, Հին Խնձորեսկ գյուղատեղի թաղամաս 12

0.9843

21112019-09-0025

7972.830

6.

Հողամաս

համայնք Գորիս, գյուղ Խնձորեսկ, Հին Խնձորեսկ գյուղատեղի թաղամաս 13

0.18383

 21112019-09-0029

1489.023

71.76558

 

581301.198

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան