ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 2020 թվականի N 210-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, համայնք Աշոցք, գյուղ Աշոցք, 4-րդ փողոց 3/2 հասցեում գտնվող՝ 3 070 859 դրամ կադաստրային արժեքով, 254.86 քառ. մետր մակերեսով շենքը և 20 775 դրամ կադաստրային արժեքով, 16.26 քառ. մետր մակերեսով (35.77 խոր. մ) պարիսպը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի զինվորական կոմիսարիատի Աշոցքի բաժանմունքը տեղակայելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. փետրվարի 28 Երևան |