Գլխավոր տեղեկություն
Номер
N 258-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.02.2020-14.04.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.02.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.02.2020
Дата вступления в силу
27.02.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2020 թվականի N 258-Ա

 

ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՀԱՐ ԱԼՈՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

 1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանին 2020 թվականի մարտի 4-ից 7-ը, իսկ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Գոհար Ալոյանին 2020 թվականի մարտի 3-ից 6-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)` «ITB Berliո 2020» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։

 2. Սուսաննա Սաֆարյանի և Գոհար Ալոյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. փետրվարի 26

Երևան