Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-153
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (08.12.1997-01.01.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.11.28/26
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.10.1997
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
13.11.1997
Дата вступления в силу
08.12.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
21 հոկտեմբերի 1997 թ.

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածը երրորդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

 

«Իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության լուծարման կամ անհատ ձեռներեցի գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումներ ընդունող լիազորված մարմինները լուծարման (գործունեության դադարեցման) որոշման ընդունման մասին յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում են հարկային տեսչության մարմիններին»:

 

Այդ կապակցությամբ հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերը համապատասխանաբար համարել հինգերորդ և վեցերորդ մասեր:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 23 հոդվածի վերջին մասը լրացնել «բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքը 30 հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 301  հոդվածով`

 

«Հոդված 301.  Հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո:

 

Սույն հոդվածի առաջին մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման հարկային մարմինների փորձը ձախողվել է` ձախողման փաստը հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրվելու պահից: Սույն մասով նախատեսված կասեցման հիմքերի դադարեցումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե հարկային մարմինը կամ հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարեցման մասին»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 45 հոդվածով`

 

«Հոդված 45. Սույն օրենքի 23 հոդվածի չորրորդ մասով նախատեսված ժամկետը կիրառվում է (ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում) 1997 թվականի հուլիսի 1-ից:

 

Սույն օրենքի 301 հոդվածն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից»:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
13 նոյեմբերի 1997 թ.
 ՀՕ-153