ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2018 թվականի |
թիվ 33 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ (ԵՆԹԱՈԼՈՐՏՆԵՐԻ) ՑԱՆԿՈՒՄ, ՈՐՈՆՑՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 40-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ առանց օպերատորի՝ զբոսանավերի վարձակալության և լիզինգի հետ կապված ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագրի 26-րդ կետն ու գովազդի բնագավառում ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագրի 26-րդ կետն իրագործելու նպատակով և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի [տրամադրած] տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկա, փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Ս. Մուկանբետով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկա, փոփոխություններ կատարելու մասին
«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 40-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ առանց օպերատորի՝ զբոսանավերի վարձակալության և լիզինգի հետ կապված ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագրի 26-րդ կետն ու գովազդի բնագավառում ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագրի 26-րդ կետն իրագործելու նպատակով և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի [տրամադրած] տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկա, կատարել հետևյալ փոփոխությունները՝
լրացնել հետևյալ բովանդակությամբ 47-րդ և 48-րդ կետերով՝
«47. Առանց օպերատորի (անձնակազմի)՝ զբոսանավերի վարձակալության և լիզինգի հետ կապված ծառայություններ՝ բացառությամբ ֆինանսական այն ծառայությունների, որոնք նախատեսված են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XVI բաժնով (ՀԱԴ-ից՝ 73240)7։
48. Ծառայություններ՝ գովազդի բնագավառում (ՀԱԴ-ից՝ 83610, 83620, 83631 և 83690) 8, մասնավորապես՝
1) գովազդային արշավների պլանավորում, կազմակերպում և իրականացում, գովազդային ֆիլմերի համար սցենարի նախապատրաստում, գովազդային օբյեկտների կամ ֆիլմերի պլանավորում (առանց արտադրության).
2) փոստային գովազդ.
3) գովազդային տեղերի վաճառք՝ ներառյալ գրքերը, բրոշյուրները և բուկլետները.
4) հրատարակչի կողմից գովազդային տեղերի վաճառք թերթերում, ամսագրերում և պարբերական հրատարակություններում.
5) հրատարակչի կողմից տրամադրվող բացիկների, կարգացուցակների, ձևաթղթերի, ցուցապաստառների և տպագիր այլ նյութերի վրա գովազդի համար տեղերի վաճառք.
6) օդային գովազդ.
7) նմուշների և գովազդային այլ արտադրանքի առաքում.
8) վաճառքի վայրում ցուցադրումներ և շնորհանդեսներ.
9) ներկայացուցիչների կողմից անմիջապես հաճախորդներին այդպիսի ծառայությունների մատուցում՝ տեղեկատվության և (կամ) ապրանքների նմուշների տրամադրմամբ.
10) ապրանքների և ծառայությունների իրացման խթանում:».
լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ծանոթագրությամբ՝
«8 Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար գործում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի թիվ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, Բելառուսի Հանրապետության համար՝ 2020 թվականի հունվարի 1-ից։»։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|