Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-114
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.07.1997-09.08.2014)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.06.21/14
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
13.05.1997
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
06.06.1997
Дата вступления в силу
01.07.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
13 մայիսի 1997 թ.

 

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հոդվածի 8-րդ կետում «կազմակերպություններ, խմբեր, գիտնականներ, առանձին բարձր որակավորում ունեցող մասնագետներ» բառերը փոխարինել «մասնագետներ, հիմնարկներ, ձեռնարկություններ, կազմակերպություններ և անհատ ձեռներեցներ» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 6 հոդվածի 1-ին կետում «5» թիվը փոխարինել «4» թվով:

 

Հոդված 3. Օրենքի 9 հոդվածից հանել 2-րդ կետի առաջին մասը:

 

Հոդված 4. Օրենքի 13 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Փաստաթղթերի պատրաստման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են ձեռնարկողի կամ հայեցակարգը ֆինանսավորողի հաշվին:

2. Փորձաքննական եզրակացություն ստանալու համար նախատեսված ծախսերը վճարում է ձեռնարկողը կամ հայեցակարգը ֆինանսավորողը: Վճարումների չափը սահմանում է լիազորված մարմինը»:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
6 հունիսի 1997 թ.
 ՀՕ-114

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան