ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2020 թվականի N 318-Ա
«ԲԻՏԳԵՅՄԻՆԳ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԷԿՈՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ներառել «ԲԻՏԳԵՅՄԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերությանը (գրանցման համար` 286.120.1108062) «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար:
2. Շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանել 5 տարի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշմամբ սահմանված կարգով «ԲԻՏԳԵՅՄԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության և «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագիրը կնքելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում «ԲԻՏԳԵՅՄԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել շահագործողների ռեեստրում ներառվելու վկայական.
2) վկայականի պատճենը 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 20 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|