Գլխավոր տեղեկություն
Номер
N 1752-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.12.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.12.11/88(1541).1 Հոդ.1171.8
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.11.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.12.2019
Дата вступления в силу
21.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

28 նոյեմբերի 2019 թվականի N 1752-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Անհետաձգելի համարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3-ի շրջանակներում վերակառուցվող Մ1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների գնման կարիքը:

2. Թույլատրել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն որոշման 1-ին կետում նշված տեխնիկական հսկողության ծառայությունները մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք բերել «ԱյԱրԴի Ինջինիերինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ կնքելով խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիր՝ սույն որոշման N 6 հավելվածի պայմանագրին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝

1) սույն որոշման 1-ին կետում նշված ծառայությունների մատուցման պայմանագրի վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված 1049 ծրագրի «Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման դրամաշնորհային ծրագրի համակարգում և կառավարում» 11013 միջոցառման 4861 «Այլ ծախսեր» հոդվածով նախատեսված համաֆինանսավորման միջոցների հաշվին՝ վերաբաշխման միջոցով 1049 ծրագրի «Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագրի համակարգում և կառավարում» նոր նախատեսվող թիվ 11015 միջոցառման 4861 «Այլ ծախսեր» հոդվածով տրամադրվող գումարի չափով.

2) սույն որոշման 1-ին կետում նշված ծառայությունների վճարման ծախսերը՝ 180,000.0 հազ. դրամի չափով ներառել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտում՝ 1049 ծրագրի «Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագրի համակարգում և կառավարում» նոր նախատեսվող միջոցառման 4861 «Այլ ծախսեր» հոդվածով:

4. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

5. Ընդունել ի գիտություն, որ «ԱյԱրԴի Ինջինիերինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կկնքվի խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիր՝ համաձայն N 6 հավելվածի:

6. Սահմանել, որ սույն որոշման հիման վրա «ԱյԱրԴի Ինջինիերինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված պայմանագրի գործողությունը տարածվում է 2019 թվականի սեպտեմբերի 12-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 10

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 28-ի N 1752-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 28-ի N 1752-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 28-ի N 1752-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 28-ի N 1752-Ն որոշման

(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 28-ի N 1752-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 28-ի N 1752-Ն որոշման