Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-138
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (04.10.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.09.24/22
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
10.09.1997
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
19.09.1997
Дата вступления в силу
04.10.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

Հայաստանի Հանրապետության Նախագահի

առարկություններով և առաջարկություններով

10 սեպտեմբերի 1997 թ.

 

«ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ե) ընդգրկում է առնվազն 200 հավատացյալ անդամ: Մինչև 18 տարեկան երեխաները չեն կարող անդամագրվել կրոնական կազմակերպությանը` անկախ կրոնական ծեսերին իրենց մասնակցելու պարագայից և այլ հանգամանքներից»:

 

Հոդված 2. Օրենքի 7 հոդվածում`

«թ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«թ) կապեր հաստատել այլ երկրների եկեղեցական կազմակերպությունների հետ` անկախ ազգային կամ դավանական պատկանելությունից, հրավիրել նրանց ներկայացուցիչներին, իրենց հավատացյալներին գործուղել արտասահման` ուխտագնացության, ժողովների և կրոնական այլ միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև ուսման կամ հանգստի նպատակով»:

Հոդվածը լրացնել նոր երրորդ մասով հետևյալ բովանդակությամբ`

«Վերոհիշյալ իրավունքներն առաջանում են տվյալ կրոնական կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում գրանցվելու պահից»:

 

Հոդված 3. Օրենքի 13 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 13. Այն կրոնական կազմակերպությունները, որոնց հոգևոր կենտրոնները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, չեն կարող ֆինանսավորվել այդ կենտրոնների կողմից:

Կրոնական կազմակերպությունները չեն կարող ֆինանսավորվել կուսակցությունների կողմից և ֆինանսավորել նրանց»:

 

Հոդված 4. Օրենքի 14 հոդվածում «Նախարարների խորհրդին առընթեր կրոնական գործերի պետական մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 17 հոդվածի երկրորդ մասում`

երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«- ազատ քարոզել ու տարածել իր դավանանքը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Հայաստանյաց Առաքելական եկեղեցու դավանաբանության պաշտոնական լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով կամ զանգվածային միջոցառումների ժամանակ կարող է իրականացվել միայն Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հավանությամբ».

ավելացնել նոր ութերորդ պարբերություն հետևյալ բովանդակությամբ`

«- ունենալ մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, զառամյալների և հաշմանդամների տներում, զորամասերում, ազատազրկման վայրերում` ներառյալ քննչական մեկուսարանները»:

Հոդվածը լրացնել նոր չորրորդ մասով հետևյալ բովանդակությամբ`

«Ազգային տաղավար տոներին հաջորդող աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է տեղափոխվել նախորդ կամ հաջորդ շաբաթ օրը»:

 

Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 20 հոդվածը:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել նոր 201 հոդվածով հետևյալ բովանդակությամբ`

«Հոդված 201. Պետությունը ճանաչում է խոստովանության գաղտնիությունը: Քննչական և դատական ատյաններում որպես վկա չի կարող հարցաքննվել ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը գործի այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ»:

 

Հոդված 8. Օրենքի 23 հոդվածի առաջին մասում`

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Պետության և կրոնական կազմակերպությունների հարաբերությունները կարգավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը, որը`».

«գ» կետից հետո ավելացնել նոր «դ» կետ, հետևյալ բովանդակությամբ`

«դ) իրականացնում է սույն օրենքով նախատեսված լիազորությունները»:

 

Հոդված 9. Կրոնական կազմակերպությունները պարտավոր են վերագրանցվել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
19 սեպտեմբերի 1997 թ.
ՀՕ-138

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան