Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-150
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (22.11.1997-11.01.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.11.12/25
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
07.10.1997
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
03.11.1997
Дата вступления в силу
22.11.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.1998

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

7 հոկտեմբերի 1997 թ.

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի «ը» կետը և 16 հոդվածի առաջին մասը «ապրանքային և սպասարկման նշանների» բառերից հետո լրացնել «ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 16 հոդվածի առաջին մասի.

1. 1-ին կետի`

ա) «ժե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ժե) արտոնագրի զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար)

   30».

բ) «ժե» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժզ» ենթակետ`

«ժզ) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է` մեկ արտոնագրի

48

մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ)

  36»:

Այդ կապակցությամբ «ժզ», «ժէ», «ժը» ենթակետերը համապատասխանաբար համարել «ժէ», «ժը», «ժթ» ենթակետեր.

գ) «ժթ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ի» և «իա» ենթակետեր`

«ի) գյուտի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար

12

իա) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար

  6»:

2. 2-րդ կետի`

ա) «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ժա) արտոնագրի զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար)

   30».

բ) «ժա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժբ» ենթակետ`

«ժբ) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է մեկ արտոնագրի

 48

մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ)

   36»:

Այդ կապակցությամբ «ժբ», «ժգ», «ժդ» ենթակետերը համապատասխանաբար համարել «ժգ», «ժդ», «ժե» ենթակետեր.

գ) «ժե» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժզ» և «ժէ» ենթակետեր`

«ժզ) օգտակար սարքի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար

12

ժէ) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար

  6»:

3. 3-րդ կետի`

ա) «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«թ) արտոնագրի զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար)

   30».

բ) «թ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժ» ենթակետ`

«ժ) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է մեկ արտոնագրի

48

մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ)

   36»:

Այդ կապակցությամբ «ժ», «ժա», «ժբ» ենթակետերը համապատասխանաբար համարել «ժա», «ժբ», «ժգ» ենթակետեր.

գ) «ժգ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժդ» և «ժե» ենթակետեր`

«ժդ) արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար

12

ժե) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար

   6»:

4. 4-րդ կետի`

ա) «ա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «բ» ենթակետ`

   8»:

«բ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու համար

Այդ կապակցությամբ «բ»-«ժզ» ենթակետերը համապատասխանաբար համարել «գ»-«ժէ» ենթակետեր.

բ) «ը» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով` «կոլեկտիվ նշանի համար

   72».

գ) «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«թ) նշանի գրանցման կամ գրանցման գործողության դեմ գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար

   72».

դ) «ժբ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ժբ) նշանի զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր նշանի համար) 

   48».

ե) «ժդ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ժդ) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է` մեկ նշանի

 48

մի քանի նշանի (մեկից ավելի յուրաքանչյուր նշանի համար` լրացուցիչ)

    40».

զ) «ժէ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժը», «ժթ» և «ի» ենթակետեր`

«ժը) ապրանքային նշանի վկայական ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար

  30

ժթ) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար

 6

ի) հայտատուի նախաձեռնությամբ ապրանքային նշանի հայտի նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարելու համար

   8»:

5. 5-րդ կետի «ե» և «զ» ենթակետերը միավորել և շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ե) Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն փորձաքննության պահանջներին (ձևական հատկանիշներով) հայտի համապատասխանության ստուգման և առաքման համար

    40»:

Այդ կապակցությամբ «է» և «ը» ենթակետերը համապատասխանաբար համարել «զ» և «է» ենթակետեր:

6. 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ և 6-րդ կետեր`

«5. Ապրանքների ծագման տեղանունների իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների գծով`

ա) ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) տեղանվան օգտագործման իրավունքի հայտ ներկայացնելու համար

  24

բ) ապրանքի ծագման տեղանվան փորձաքննություն անցկացնելու համար

  30

գ) հայտի նյութերի ստուգման արդյունքում փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար

  24

դ) տեղանվան գրանցումը մերժելու և (կամ) տեղանվան օգտագործման իրավունք չընձեռելու մասին փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար

  40

ե) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար

  24

զ) ապրանքի ծագման տեղանունն օգտագործելու իրավունքի վկայական տալու համար

  40

է) ապրանքի ծագման տեղանվան գրանցման և տեղանվան օգտագործման իրավունքի վկայական տալու դեմ գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար

  72

ը) ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի գործողության ժամկետը երկարաձգելու համար

  80

թ) ապրանքի ծագման տեղանվան Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում և ապրանքի ծագման տեղանվան վկայականում փոփոխություն կատարելու համար

  14

ժ) փորձաքննության հարցման պատասխանը ներկայացնելու ժամկետի երկարաձգման մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար

  6

ժա) հայտատուի նախաձեռնությամբ ապրանքի ծագման տեղանվան հայտի նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարելու համար

  8

ժբ) ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի կրկնակը տալու համար

 1

6. Ֆիրմային անվանումների իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների գծով`

ա) ֆիրմային անվանման հայտ ներկայացնելու, փորձաքննություն անցկացնելու և վկայական տալու համար`

ձեռնարկությունների (բացառությամբ անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների, երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների

 5

անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների, երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների

 2

բ) փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար

 5

գ) ֆիրմային անվանման վկայականի կրկնակը տալու համար

   1»:

Այդ կապակցությամբ 5-րդ կետը համարել 7-րդ կետ:

 

Հոդված 3. Օրենքի 16 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Գյուտի հայտին կից արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի (PCT) համաձայն` որևէ միջազգային մարմնի կողմից կազմված միջազգային որոնման հաշվետվության կամ միջազգային նախնական փորձաքննության եզրակացություն ներկայացնելու դեպքում սույն հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետով սահմանված դրույքաչափերը նվազեցվում են 50 տոկոսով:»

 

Հոդված 4. Օրենքի 31 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկու նոր մասերով`

«Ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված, ինչպես նաև ապրանքային և սպասարկման նշանի գրանցման և վկայական ստանալու հետ կապված` սույն օրենքի 16 հոդվածի առաջին մասով սահմանված տուրքերը վճարում են 75 տոկոս զեղչով, իսկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները` 50 տոկոս զեղչով:

Արտոնագրված գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի օգտագործման մասին լիցենզային պայմանագրի գրանցման պահից տվյալ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար հետագա տարեկան տուրքերը վճարվում են լրիվ դրույքաչափերով»:

 

Հոդված 5. Օրենքի 35 հոդվածի`

 երկրորդ և երրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Եթե սույն օրենքի 16 հոդվածով նախատեսված որևէ գործողության համար վճարված տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված չափերին, ապա պակաս վճարված պետական տուրքը ենթակա է վճարման` այդ մասին ծանուցագիր ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

Գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու համար, ապրանքային և սպասարկման նշանների գրանցման և վկայական տալու համար, ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի վկայական տալու համար պետական տուրքերը վճարվում են այդ մասին լիազորված պետական կառավարման մարմնի որոշումը ստանալու օրվանից եռամսյա ժամկետում: Նշված տուրքերը կարող են վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում դրանց չափերն ավելացվում են 50 տոկոսով».

հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Նշանի գրանցման գործողության, ինչպես նաև ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար տուրքը վճարվում է դրանց գործողության տասներորդ տարվա ընթացքում: Տուրքը կարող է վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո` 6 ամսվա ընթացքում: Այս դեպքում տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով»:

 

Հոդված 6. Գյուտերի այն հայտերով, որոնք Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմին են ներկայացվել մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը, ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումները կարող են ներկայացվել սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետով սահմանված տուրքի վճարման դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
3 նոյեմբերի 1997 թ.
ՀՕ-150

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.12.1997, ՀՕ-186 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան