ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
7 հոկտեմբերի 1997 թ.
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի «ը» կետը և 16 հոդվածի առաջին մասը «ապրանքային և սպասարկման նշանների» բառերից հետո լրացնել «ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 16 հոդվածի առաջին մասի.
1. 1-ին կետի`
ա) «ժե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ժե) արտոնագրի զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար) |
30». |
բ) «ժե» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժզ» ենթակետ` |
|
«ժզ) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է` մեկ արտոնագրի |
48 |
մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ) |
36»: |
Այդ կապակցությամբ «ժզ», «ժէ», «ժը» ենթակետերը համապատասխանաբար համարել «ժէ», «ժը», «ժթ» ենթակետեր. |
|
գ) «ժթ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ի» և «իա» ենթակետեր` |
«ի) գյուտի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար |
12 |
իա) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար |
6»: |
2. 2-րդ կետի` |
|
ա) «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` |
|
«ժա) արտոնագրի զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար) |
30». |
բ) «ժա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժբ» ենթակետ` |
|
«ժբ) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է մեկ արտոնագրի |
48 |
մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ) |
36»: |
Այդ կապակցությամբ «ժբ», «ժգ», «ժդ» ենթակետերը համապատասխանաբար համարել «ժգ», «ժդ», «ժե» ենթակետեր. |
|
գ) «ժե» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժզ» և «ժէ» ենթակետեր` |
|
«ժզ) օգտակար սարքի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար |
12 |
ժէ) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար |
6»: |
3. 3-րդ կետի` |
|
ա) «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` |
|
«թ) արտոնագրի զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար) |
30». |
բ) «թ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժ» ենթակետ` |
|
«ժ) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է մեկ արտոնագրի |
48 |
մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ) |
36»: |
Այդ կապակցությամբ «ժ», «ժա», «ժբ» ենթակետերը համապատասխանաբար համարել «ժա», «ժբ», «ժգ» ենթակետեր. |
|
գ) «ժգ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժդ» և «ժե» ենթակետեր` |
|
«ժդ) արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար |
12 |
ժե) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար |
6»: |
4. 4-րդ կետի` |
|
ա) «ա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «բ» ենթակետ` |
8»: |
«բ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու համար |
|
Այդ կապակցությամբ «բ»-«ժզ» ենթակետերը համապատասխանաբար համարել «գ»-«ժէ» ենթակետեր. |
|
բ) «ը» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով` «կոլեկտիվ նշանի համար |
72». |
գ) «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` |
|
«թ) նշանի գրանցման կամ գրանցման գործողության դեմ գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար |
72». |
դ) «ժբ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` |
|
«ժբ) նշանի զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր նշանի համար) |
48». |
ե) «ժդ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` |
|
«ժդ) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է` մեկ նշանի |
48 |
մի քանի նշանի (մեկից ավելի յուրաքանչյուր նշանի համար` լրացուցիչ) |
40». |
զ) «ժէ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժը», «ժթ» և «ի» ենթակետեր` |
|
«ժը) ապրանքային նշանի վկայական ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար |
30 |
ժթ) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար |
6 |
ի) հայտատուի նախաձեռնությամբ ապրանքային նշանի հայտի նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարելու համար |
8»: |
5. 5-րդ կետի «ե» և «զ» ենթակետերը միավորել և շարադրել հետևյալ խմբագրությամբ` |
|
«ե) Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն փորձաքննության պահանջներին (ձևական հատկանիշներով) հայտի համապատասխանության ստուգման և առաքման համար |
40»: |
Այդ կապակցությամբ «է» և «ը» ենթակետերը համապատասխանաբար համարել «զ» և «է» ենթակետեր: |
|
6. 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ և 6-րդ կետեր` |
|
«5. Ապրանքների ծագման տեղանունների իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների գծով` |
|
ա) ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) տեղանվան օգտագործման իրավունքի հայտ ներկայացնելու համար |
24 |
բ) ապրանքի ծագման տեղանվան փորձաքննություն անցկացնելու համար |
30 |
գ) հայտի նյութերի ստուգման արդյունքում փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար |
24 |
դ) տեղանվան գրանցումը մերժելու և (կամ) տեղանվան օգտագործման իրավունք չընձեռելու մասին փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար |
40 |
ե) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար |
24 |
զ) ապրանքի ծագման տեղանունն օգտագործելու իրավունքի վկայական տալու համար |
40 |
է) ապրանքի ծագման տեղանվան գրանցման և տեղանվան օգտագործման իրավունքի վկայական տալու դեմ գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար |
72 |
ը) ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի գործողության ժամկետը երկարաձգելու համար |
80 |
թ) ապրանքի ծագման տեղանվան Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում և ապրանքի ծագման տեղանվան վկայականում փոփոխություն կատարելու համար |
14 |
ժ) փորձաքննության հարցման պատասխանը ներկայացնելու ժամկետի երկարաձգման մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար |
6 |
ժա) հայտատուի նախաձեռնությամբ ապրանքի ծագման տեղանվան հայտի նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարելու համար |
8 |
ժբ) ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի կրկնակը տալու համար |
1 |
6. Ֆիրմային անվանումների իրավական պաշտպանության հետ կապված գործողությունների գծով` |
|
ա) ֆիրմային անվանման հայտ ներկայացնելու, փորձաքննություն անցկացնելու և վկայական տալու համար` |
|
ձեռնարկությունների (բացառությամբ անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների, երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների |
5 |
անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների, երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների |
2 |
բ) փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում գանգատարկման խորհուրդ գանգատ ներկայացնելու համար |
5 |
գ) ֆիրմային անվանման վկայականի կրկնակը տալու համար |
1»: |
Այդ կապակցությամբ 5-րդ կետը համարել 7-րդ կետ:
Հոդված 3. Օրենքի 16 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Գյուտի հայտին կից արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի (PCT) համաձայն` որևէ միջազգային մարմնի կողմից կազմված միջազգային որոնման հաշվետվության կամ միջազգային նախնական փորձաքննության եզրակացություն ներկայացնելու դեպքում սույն հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետով սահմանված դրույքաչափերը նվազեցվում են 50 տոկոսով:»
Հոդված 4. Օրենքի 31 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկու նոր մասերով`
«Ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված, ինչպես նաև ապրանքային և սպասարկման նշանի գրանցման և վկայական ստանալու հետ կապված` սույն օրենքի 16 հոդվածի առաջին մասով սահմանված տուրքերը վճարում են 75 տոկոս զեղչով, իսկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները` 50 տոկոս զեղչով:
Արտոնագրված գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի օգտագործման մասին լիցենզային պայմանագրի գրանցման պահից տվյալ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար հետագա տարեկան տուրքերը վճարվում են լրիվ դրույքաչափերով»:
Հոդված 5. Օրենքի 35 հոդվածի`
երկրորդ և երրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Եթե սույն օրենքի 16 հոդվածով նախատեսված որևէ գործողության համար վճարված տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված չափերին, ապա պակաս վճարված պետական տուրքը ենթակա է վճարման` այդ մասին ծանուցագիր ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:
Գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու համար, ապրանքային և սպասարկման նշանների գրանցման և վկայական տալու համար, ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի վկայական տալու համար պետական տուրքերը վճարվում են այդ մասին լիազորված պետական կառավարման մարմնի որոշումը ստանալու օրվանից եռամսյա ժամկետում: Նշված տուրքերը կարող են վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում դրանց չափերն ավելացվում են 50 տոկոսով».
հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Նշանի գրանցման գործողության, ինչպես նաև ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի գործողության ժամկետի երկարաձգման համար տուրքը վճարվում է դրանց գործողության տասներորդ տարվա ընթացքում: Տուրքը կարող է վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո` 6 ամսվա ընթացքում: Այս դեպքում տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով»:
Հոդված 6. Գյուտերի այն հայտերով, որոնք Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմին են ներկայացվել մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը, ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումները կարող են ներկայացվել սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետով սահմանված տուրքի վճարման դեպքում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|