Գլխավոր տեղեկություն
Номер
N 67-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.01.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.01.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.01.2020
Дата вступления в силу
25.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

23 հունվարի 2020 թվականի N 67-Ա

  

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն ամրացված գույքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ բոլոր ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական միջոցների հաշվին:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. հունվարի 24

Երևան

 

        

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունվարի 23-ի N 67-Ա որոշման

   

Ց Ա Ն Կ

 

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

    

  (դրամ)

NN
ը/կ

Անվանումը

Մեկ միավորի սկզբնական արժեքը

Կուտակված մաշվածությունը

Մնացորդային արժեքը

Քանակը
(հատ)

Գումարը

1.

«Զենիթ» տիպի գազագեներատորային հակակարկտային կայանք

3 500 000

2079097

1485069

80

118805556

2.

«ԱՍ» տեսակի հակակարկտային հրթիռ

130 864

26653

106611

23

2452042

3.

Հակակարկտային հրթիռային արձակիչ կայան

8 724 240

1480697

7403487

3

22210461

4.

Հակակարկտային ավտոմատ հրթիռային արձակիչ կայանների հեռակառավարման համար նախատեսված «ԿԱՀ-ԷԼԻԱ» ավտոմատացված համակարգի հեշտացված տարբերակ

1 284 400

217991

1089956

2

2179912

 

Ընդամենը

     

108

145647971

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան