Գլխավոր տեղեկություն
Номер
N 384-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.03.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.03.27/27(1582).1 ՄԱՍ1 Հոդ.344.3
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.03.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.03.2020
Дата вступления в силу
28.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2020 թվականի N 384-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N N 4 և 9.1 հավելվածների «1111 Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր» ծրագրի «12009» «Աջակցություն արտասահմանում սովորող ուսանողներին» միջոցառման շրջանակներում «Վարչապետի աշխատակազմ» բառերը փոխարինել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերով՝ նշված միջոցառման իրականացման լիազորությունները վերապահելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 27

Երևան