Գլխավոր տեղեկություն
Номер
N 209-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.02.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.02.26/14(1569) Հոդ.182
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
19.02.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.02.2020
Дата вступления в силу
27.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2020 թվականի N 209-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի N 300-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 808-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) որոշման N 1 հավելվածում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի 7.1-ին կետը «չափանիշներին» բառից հետո լրացնել «(բացառությամբ 7-րդ կետի 2-րդ ենթակետի)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. փետրվարի 19

Երևան