Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 30
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.05.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
18.04.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
18.04.2018
Дата вступления в силу
27.05.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2018 թվականի

թիվ 30

քաղ. Մոսկվա

    

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՄԲԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

     

Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 2 հավելված) 94-րդ կետի իրագործման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների վճարման կարգի մասին» որոշման նախագծին (կից ներկայացվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

     

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

     

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Ս. Մուկանբետով

Ի. Շուվալով

           

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

            

«___» ի 20 թվականի

թիվ

քաղ.

   

Եվրասիական տնտեսական միության դատարանի կողմից ստեղծվող

 մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների

 վճարման կարգի մասին

 

Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 2 հավելված) 94-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների վճարման կարգը:

2. Սահմանել, որ՝

ա) հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման, արդյունաբերական լրավճարների, գյուղատնտեսության պետական աջակցության միջոցների տրամադրման հարցերի շուրջ վեճերի քննության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության դատարանի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, Դատարան) կողմից ստեղծվող մասնագիտացված խմբի փորձագետին որոշակի վեճի վերաբերյալ եզրակացության նախապատրաստման համար վճարվում է 250 հազ. ռուսական ռուբլու չափով վարձատրություն (այսուհետ համապատասխանաբար՝ փորձագետ, վարձատրություն),

բ) վարձատրություն չի վճարվում այն փորձագետին, որին այդպիսի վարձատրություն չի կարող վճարվել՝ պայմանավորված նրա հիմնական աշխատանքով (ծառայությամբ)՝ Միության այն անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օրենսդրությամբ սահմանված սահմանափակումներին համապատասխան, որի քաղաքացին է փորձագետը,

գ) հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հարցերի շուրջ վեճերի քննության շրջանակներում Դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների դիմաց վճարումն իրականացվում է դիմումատուի միջոցների հաշվին,

դ) արդյունաբերական լրավճարների, գյուղատնտեսության պետական աջակցության միջոցների տրամադրման հարցերի շուրջ վեճերի քննության շրջանակներում Դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների դիմաց վճարումն իրականացվում է Միության բյուջեի միջոցների հաշվին,

ե) սույն կետի «դ» ենթակետում նշված ծախսերը հատուցվում են՝

պատասխանող անդամ պետության կողմից՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր), Միության շրջանակներում միջազգային պայմանագրերը և (կամ) Միության մարմինների որոշումները, ինչպես նաև նշված միջազգային պայմանագրերի և (կամ) որոշումների առանձին դրույթները չկատարելու փաստը Դատարանի կողմից հաստատվելու դեպքում,

հայցվոր անդամ պետության կողմից՝ Պայմանագիրը, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերը և (կամ) Միության մարմինների որոշումները, ինչպես նաև նշված միջազգային պայմանագրերի և (կամ) որոշումների առանձին դրույթները կատարելու փաստը Դատարանի կողմից սահմանվելու դեպքում,

հայցվոր անդամ պետության կողմից՝ գործով վարույթը դադարեցնելու դեպքում, եթե վեճի կողմերի միջև հաշտության համաձայնագրով այլ բան չսահմանվի:

3. Անդամ պետություններին՝

ա) անհրաժեշտության դեպքում սահմանել արդյունաբերական լրավճարների, գյուղատնտեսության պետական աջակցության միջոցների տրամադրման հարցերի վերաբերյալ վեճերի քննության շրջանակներում Դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների վճարման համար միջոցների հատուցման ազգային մեխանիզմները,

բ) յուրաքանչյուր տարի մասնագիտացված խմբերի փորձագետների ցուցակներն ուղարկելիս Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի (Պայմանագրի թիվ 2 հավելված) 86-րդ կետի պահանջներին համապատասխան Դատարանին տրամադրել այն փորձագետների մասին տեղեկատվությունը, որոնց վարձատրություն չի կարող վճարվել պայմանավորված նրանց հիմնական աշխատանքով (ծառայությամբ)՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի քաղաքացին է փորձագետը:

4. Ուժը կորցրած ճանաչել՝

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու հարցերի վերաբերյալ վեճերի քննության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների վճարման կարգի մասին» թիվ 102 որոշումը,

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի «Արդյունաբերական լրավճարների, գյուղատնտեսության պետական աջակցության միջոցների տրամադրման հարցերի վերաբերյալ վեճերի քննության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության Դատարանի կողմից ստեղծվող մասնագիտացված խմբերի փորձագետների ծառայությունների վճարման մասին» թիվ 29 որոշումը,

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից:

   

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

    

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան