Գլխավոր տեղեկություն
Номер
N 342-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.04.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.03.26/27(1582) Հոդ.343
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.03.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.03.2020
Дата вступления в силу
05.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

19 մարտի 2020 թվականի N 342-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1486-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի դ.11-րդ կետը և համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական հիմնարկների ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների աշխատողների պաշտոնական դրույքաչափերին լրավճարներ սահմանելու մասին» N 1486-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

      

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

    

2) 1-ին կետում «պետական հիմնարկների» բառերը փոխարինել «պետական ոչ առևտրային կազմակերպությունների» բառերով.

3) 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 24

Երևան

     

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 19-ի N 342-Ն որոշման

        

Լ Ր Ա Վ Ճ Ա Ր Ն Ե Ր

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎՈՂ

     

1. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող Հայաստանի Հանրապետության պետական ու տարածքային կառավարման մարմինների համակարգի, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից աջակցություն ստացող մարզական հասարակական կազմակերպությունների և միությունների մանկապատանեկան մարզադպրոցներում, օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջներում (այսուհետ` կազմակերպություն), Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկների անձնական մարզիչների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվում են ամսական լրավճարներ` հետևյալ չափերով`

1) օլիմպիական խաղերի չեմպիոնի անձնական մարզչին՝ 50 հազ. դրամ՝ մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 4 տարի ժամկետով.

2) օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին՝ 40 հազ. դրամ՝ մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ երկու տարի ժամկետով.

3) օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին՝ 30 հազ. դրամ՝ մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.

4) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկի անձնական մարզչին՝ 40 հազ. դրամ՝ մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ երկու տարի ժամկետով.

5) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից Եվրոպայի չեմպիոն դարձած մարզիկի անձնական մարզչին՝ 30 հազ. դրամ՝ մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.

6) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի և Եվրոպայի մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին՝ 20 հազ. դրամ՝ մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.

7) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից երիտասարդների աշխարհի չեմպիոն դարձած մարզիկի մարզչին` 20 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.

8) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից երիտասարդների Եվրոպայի չեմպիոն կամ երիտասարդների աշխարհի առաջնության մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին` 18 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն կամ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.

9) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից պատանիների աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն, պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն կամ երիտասարդների Եվրոպայի առաջնության մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին` 17 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն կամ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.

10) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից պատանիների աշխարհի կամ Եվրոպայի առաջնության, պատանեկան օլիմպիական խաղերի մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին` 15 հազ. դրամ` մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.

11) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից եվրոպական խաղերի հաղթող դարձած մարզիկի անձնական մարզչին` 30 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.

12) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից եվրոպական խաղերի մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին` 20 հազ. դրամ` մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.

13) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից համաշխարհային ունիվերսիադայի հաղթող դարձած մարզիկի անձնական մարզչին` 30 հազ. դրամ` մարզիկի չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.

14) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից համաշխարհային ունիվերսիադայի մրցանակակիր դարձած մարզիկի անձնական մարզչին` 20 հազ. դրամ` մարզիկի մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով:

2. Կազմակերպության` բացառությամբ մանկապատանեկան մարզադպրոցների՝

1) տնօրենի, ուսումնամարզական աշխատանքների գծով նրա տեղակալի, հրահանգիչ-մեթոդիստի և մարզիչ-մանկավարժի ԽՍՀՄ կամ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչում ունենալու դեպքում նրանց համապատասխան պաշտոնային դրույքաչափին տրվում է լրավճար՝ 15000 դրամ չափով.

2) սպորտի վաստակավոր վարպետի, միջազգային կարգի սպորտի վարպետի, սպորտի վարպետի, շախմատի գծով միջազգային սպորտի վարպետի և գրոսմայստերի մարզական կոչում ունեցող մարզիչ-մանկավարժի պաշտոնային դրույքաչափին տրվում է լրավճար` 3000 դրամի չափով:

    

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան