ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
23 հունիսի 1997 թ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1996 թվականին սեփականաշնորհման առաջարկվող «Թեթև արդյունաբերություն» ճյուղի պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները`
«21620 Գյումրիի տեքստիլ-կարի ԱՄ ք. Գյումրի, Գ. Նժդեհի 7 Սեփ.» տողում «Սեփ» հապավումը փոխարինել «Միջազգային մրցույթ» բառերով.
«21622 Գյումրիի Բ/Մ ֆաբրիկա ք. Գյումրի, Պռոշյան 77 Միջազգային մրցույթ» տողում «Միջազգային մրցույթ» բառերը փոխարինել «ԲԱԲ» հապավումով:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|