Գլխավոր տեղեկություն
Номер
N 25
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (31.03.2020-31.03.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
Հատուկ թողարկում
Принят
Պայմանավորվող կողմեր
Дата принятия
31.03.2020
Подписан
Պայմանավորվող կողմեր
Дата подписания
31.03.2020
Дата вступления в силу
31.03.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.03.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

31 մարտի, 2020 թ. N 25

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՖԱՆՏԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ, ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում, բացառությամբ Ֆանտան վարչական բնակավայրի, կիրառել հետևյալ սահմանափակումները.

ա/ Համայնքի (բացառությամբ Ֆանտան վարչական բնակավայրի) վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման.

բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Չարենցավան համայնք (բացառությամբ Ֆանտան վարչական բնակավայրի) մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 24։00-ն, Չարենցավան համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը․

գ/ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Չարենցավան համայնքի (բացառությամբ Ֆանտան վարչական բնակավայրի) վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով.

2. ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ ապահովել սույն որոշման իրականացումը.

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 31-ին՝ ժամը 18։00-ին, և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 5-ը՝ ժամը 23։59-ը:

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 31-ին, ժամը 18:00-ին: