Գլխավոր տեղեկություն
Номер
N 1205-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.02.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.09.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.09.2019
Дата вступления в силу
13.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

12 սեպտեմբերի 2019 թվականի N 1205-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՆԻՊԼԱՍՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԱՆԻՊԼԱՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 12

Երևան

   

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 12-ի N 1205-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը
(դրամ)

1.

3904100009

ՊՎՔ-ի հումք առաջնային ձևի՝ փոշու տեսքով

ՊՎՔ-ի հումք առաջնային ձևի՝ փոշու տեսքով

կգ

960 000

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ճապոնիա, Հարավային Կորեա, Նիդերլանդներ, Բելգիա, Թայվան, Թաիլանդ, ԱՄՆ, Վիետնամ, Լիբիա, Բրազիլիա, Հնդկաստան, Մեքսիկա, Գերմանիա, Իտալիա

480 000 000

2.

1518003900

Էպօքսիդացված սոյայի յուղ՝ պոլիմերային արտադրանքի մեջ օգտագործվող

էպօքսիդացված սոյայի յուղ՝ պոլիմերային արտադրանքի մեջ օգտագործվող

կգ

125 000

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ճապոնիա, Հարավային Կորեա, Նիդերլանդներ, Բելգիա, Թայվան, Թաիլանդ, ԱՄՆ, Վիետնամ, Լիբիա, Բրազիլիա, Հնդկաստան, Մեքսիկա, Գերմանիա, Իտալիա

80 522 500

3.

3812390000

Կայունացուցիչ ՊՎՔ-ի համար

կայունացուցիչ ՊՎՔ-ի համար

կգ

15 000

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ճապոնիա, Հարավային Կորեա, Նիդերլանդներ, Բելգիա, Թայվան, Թաիլանդ, ԱՄՆ, Վիետնամ, Լիբիա, Բրազիլիա, Հնդկաստան, Մեքսիկա, Գերմանիա, Իտալիա

33 349 200

4.

3402901008

Մակերեսաակտիվ նյութ Antifoggant` պոլիմերային արտադրանքի մեջ օգտագործվող

մակերեսաակտիվ նյութ Antifoggant` պոլիմերային արտադրանքի մեջ օգտագործվող

կգ

10 000

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ճապոնիա, Հարավային Կորեա, Նիդերլանդներ, Բելգիա, Թայվան, Թաիլանդ, ԱՄՆ, Վիետնամ, Լիբիա, Բրազիլիա, Հնդկաստան, Մեքսիկա, Գերմանիա, Իտալիա

25 368 100

 

 Ընդամենը

 

619 239 800

(հավելվածը լրաց. 06.02.20 N 110-Ա)

  

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան