Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-81
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (31.10.1996-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԺՏ 31.10.96./20(1120) Հոդ.242
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.10.1996
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.10.1996
Дата вступления в силу
31.10.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
Հանրապետության Նախագահի առաջարկությամբ
«21» հոկտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1995 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագրի մասին» որոշմամբ հաստատված ծրագրի Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ սեփականաշնորհվող ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների ցանկում կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները`

«5751» ծածկագրի տողում «Արմենիա» բառը և «428» թիվը համապատասխանաբար փոխարինել «Արմենիա-1» բառերով և «418» թվով.

«5751» ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող`

«5751-1», «Հյուրանոց «Արմենիա-2» Երևան», «221», «Միջազգային մրցույթ».

«5751», «5752», «5753» ծածկագրերի տողերում «Սեփականաշնորհումը նպատակահարմար է» բառերը փոխարինել «Միջազգային մրցույթ» բառերով:

«Ընդամենը Տուրիզմ» տողում «999» և «3» թվերը համապատասխանաբար փոխարինել «1210» և «4» թվերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

30 հոկտեմբերի 1996 թ.

ՀՕ-81