Գլխավոր տեղեկություն
Номер
ԲԴԽ-4-Ո-Կ-1
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (06.03.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.03.30/28(1583) Հոդ.346
Принят
Բարձրագույն դատական խորհուրդ
Дата принятия
06.03.2020
Подписан
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Дата подписания
06.03.2020
Дата вступления в силу
06.03.2020

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 Ք. Երևան

6 մարտի 2020 թ.

ԲԴԽ-4-Ո-Կ-1

 

 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՅԻԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 14.02.2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ ԲԴԽ-8-Ո-Կ-04 ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՀԻՄՔՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ՝

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ`

Ռ. Վարդազարյան,

 

անդամներ`

Գ. Բեքմեզյան,

Հ. Հովհաննիսյան,

Մ. Մակյան,

Լ. Մելիքջանյան,

Ա. Մխիթարյան,

Ս. Չիչոյան,

Վ. Քոչարյան

 

քննության առնելով «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» Բարձրագույն դատական խորհրդի 14.02.2019 թվականի թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-04 որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հարցի վերաբերյալ» Բարձրագույն դատական խորհրդի կողմից 27.02.2020թ. ընդունված թիվ ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշման մեջ առկա վրիպակներն ուղղելու հարցը՝

 

Պ Ա Ր Զ Ե Ց.

 

Բարձրագույն դատական խորհուրդը 27.02.2020թ. թիվ ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշմամբ մասնակի բավարարել է 03.02.2020թ.-ին Արայիկ Մելքումյանի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված միջնորդությունը՝ Բարձրագույն դատական խորհրդի 14.02.2019թ. թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-4 որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան։

«Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-13-Ո-24 որոշման հավելվածի 107-րդ մասի համաձայն՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում Խորհուրդը, որպես դատարան գործելիս, ղեկավարվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են Խորհրդում՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության նկատմամբ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտում թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին միջնորդությունը կարող է ներկայացվել, իսկ դատարանն իր նախաձեռնությամբ այդ գործողությունները կատարում է դատական ակտի կայացման պահից մինչև դրա կատարումը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու հարցը դատարանը լուծում է առանց դատական նիստ հրավիրելու:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում։

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ 27.02.2020թ. թիվ ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշման մեջ թույլ են տրվել թվով երեք վրիպակներ.

Մասնավորապես.

1) Բարձրագույն դատական խորհրդի 27.02.2020թ. թիվ ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշման ներածական մասում՝ առաջին պարբերության 5-րդ տողում «03.02.2019թ.-ին Արայիկ Մելքումյանի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված դիմումը» արտահայտության մեջ նշվել է «03.02.2019թ.-ին» ամսաթիվը՝ «03.02.2020թ.-ին» ամսաթվի փոխարեն։

2) Բարձրագույն դատական խորհրդի 27.02.2020թ. թիվ ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշման նկարագրական մասում՝ «Գործի նախապատմությունը» բաժնի 3-րդ պարբերության 2-րդ տողում նշված Բարձրագույն դատական խորհրդի 14.02.2020թ. թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-4 որոշումը» արտահայտության մեջ նշվել է «14.02.2020թ. » ամսաթիվը «14.02.2019թ. » ամսաթվի փոխարեն։

3) Բարձրագույն դատական խորհրդի 27.02.2020թ. թիվ ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշման եզրափակիչ՝ «Որոշեց» մասի 1-ին կետի «գ» ենթակետից հետո նշվել է «գ» ենթակետ՝ «դ» ենթակետի փոխարեն։

Նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է գործին մասնակցող անձանց դիմումով կամ դատարանի նախաձեռնությամբ որոշման մեջ թույլ տրված վրիպակն ուղղելու հնարավորություն, միաժամանակ հաշվի առնելով այն, որ թույլ տրված վրիպակի ուղղումը չի փոխում որոշման բովանդակությունը և էությունը՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի 27.02.2020թ. թիվ ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշման մեջ թույլ տրված վրիպակները ենթակա են ուղղման։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 155-րդ հոդվածով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածով, ինչպես նաև «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-13-Ո-24 որոշման հավելվածի 107-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց.

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 27.02.2020թ. թիվ ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշման ներածական մասում առաջին պարբերության 5-րդ տողում «03.02.2019թ.-ին Արայիկ Մելքումյանի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված դիմումը» արտահայտության մեջ «03.02.2019թ.-ին»-ի փոխարեն կարդալ «03.02.2020թ.-ին»։

2. Բարձրագույն դատական խորհրդի 27.02.2020թ. թիվ ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշման նկարագրական մասում՝ «Գործի նախապատմությունը» բաժնի 3-րդ պարբերության 2-րդ տողում «Բարձրագույն դատական խորհրդի 14.02.2020թ. թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-4 որոշումը» արտահայտության մեջ «14.02.2020թ.»-ի փոխարեն կարդալ «14.02.2019թ.»։

3. Բարձրագույն դատական խորհրդի 27.02.2020թ. թիվ ԲԴԽ-4-Ո-Կ-1 որոշման եզրափակիչ՝ «Որոշեց» մասի 1-ին կետի «գ» ենթակետից հետո «գ» ենթակետի փոխարեն կարդալ «դ» ենթակետ։

4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

 

 Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

Անդամներ՝

Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ

Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մ. ՄԱԿՅԱՆ

Լ. Մելիքջանյան

Ա. Մխիթարյան

Ս. Չիչոյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ