ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2020 թվականի N 151-Ա
ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին 2020 թվականի փետրվարի 17-21-ը գործուղել Կորեայի Հանրապետություն (Սեուլ)՝ «Հայաստանի, Վրաստանի և Կորեայի միջև գիտելիքների փոխանակում առողջության ապահովագրության վերաբերյալ» ուսումնական այցի նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արսեն Թորոսյանի` Կորեայի Հանրապետություն (Սեուլ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Համաշխարհային բանկի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Կորեայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. փետրվարի 6 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|