Գլխավոր տեղեկություն
Номер
N 111-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (17.02.2020-30.10.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.03.06/13(248) Հոդ.218
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.01.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.02.2003
Дата вступления в силу
16.03.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 փետրվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2003 թվականի N 111-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 22.09.05 N 1552-Ն, 16.08.12 N 1025-Ն, լրաց. 0
6.02.20 N 107-Ն)

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի երրորդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման չափը՝ համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 22.09.05 N 1552-Ն, 16.08.12 N 1025-Ն, խմբ. 06.02.20 N 107-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 06.02.20 N 107-Ն)

3. Սույն որոշմամբ սահմանված կարգը ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի համար գործում է 2003 թվականի սեպտեմբերի 1-ից։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2003 թ. փետրվարի 4

Երևան

 
 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2003 թվականի

հունվարի 16-ի N 111-Ն որոշման

(գլխագիրը փոփ. 06.02.20 N 107-Ն)

 

Կ Ա Ր Գ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
(վերնագիրը խմբ. 22.09.05 N 1552-Ն, 16.08.12 N 1025-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի, այդ թվում` այլ ուսումնական հաստատություններ գործուղվածի, Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություններում կազմակերպված ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը:

(1-ին կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն, փոփ. 16.08.12 N 1025-Ն)

2. Ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը, այդ թվում` այլ ուսումնական հաստատություններ գործուղվածն ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը փոխհատուցում է «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում` ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած փաստացի ծախսերի գումարի չափով:

(2-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն, փոփ. 16.08.12 N 1025-Ն)

2.1. Փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշվում է հետևյալ բանաձևով՝

ՓԵԳ = ՓԾ - (ՓԾ X ՈԾՕ/ՊԾՕ), որտեղ՝

ՓԵԳ-ը (փոխհատուցման ենթակա գումար) ոստիկանության ծառայողի կողմից փոխհատուցման ենթակա գումարի չափն է,

ՓԾ-ն (փաստացի ծախսերը) ոստիկանության ծառայողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած փաստացի ծախսերն են,

ՈԾՕ-ն (ոստիկանությունում ծառայած օրերը) ուսման կամ վերապատրաստման ավարտից հետո ոստիկանության ծառայողի ոստիկանությունում ծառայած օրերի թիվն է,

ՊԾՕ-ն (պարտադիր ծառայության օրեր) ուսման կամ վերապատրաստման ավարտից հետո պայմանագրով նախատեսված պարտադիր ծառայության օրերի թիվն է:

(2.1-ին կետը լրաց. 19.10.17 N 1342-Ն)

3. Ուսման կամ վերապատրաստման գործուղվող ոստիկանության ծառայողի, ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի, այդ թվում` այլ ուսումնական հաստատություններ գործուղվածի հետ կնքվում է պայմանագիր, որում պարտադիր ներառվում են`

ա) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով նախատեսված այն պայմանները, որոնց դեպքում ուսումնական ծախսերը փոխհատուցվում են,

բ) փոխհատուցման ենթակա գումարները,

գ) փոխհատուցման ժամկետը, որը չի կարող ավելի լինել, քան ուսումնառության կամ վերապատրաստման ժամանակահատվածը,

դ) հետուսումնառության պարտադիր ծառայության սահմանված ժամկետները` համաձայն   «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետով սահմանված պայմանների,

ե) 18 տարին չլրացած անչափահաս սովորողների ծնողների կամ որդեգրողների և հոգաբարձուի պարտականությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1068-րդ հոդվածի,

զ) դասընթացի մեկնարկի օրը, ամիսը, տարեթիվը, պայմանագրի գործողության ժամկետը,

է) գումարը չփոխհատուցելու դեպքերը,

ը) փոխհատուցման ենթակա գումարի չափի որոշման բանաձևը,

թ) դասընթացի տեսակը` ուսում կամ վերապատրաստում:

(3-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն, փոփ., լրաց. 16.08.12 N 1025-Ն, լրաց. 19.10.17 N 1342-Ն, փոփ., լրաց. 06.02.20 N 107-Ն)

4. Ոստիկանությունում ծառայության անցնող այն քաղաքացին, որը պետք է անցնի վերապատրաստում, և ոստիկանության ուսումնական հաստատության դիմորդը փաստաթղթերը ներկայացնելիս գրավոր տեղեկացվում է սույն կարգով նախատեսված ծախսերի փոխհատուցման պայմաններին:

(4-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն, փոփ. 16.08.12 N 1025-Ն)

5. Ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի մասին պայմանագիրը կնքվում է`

ա) ուսման կամ վերապատրաստման գործուղվող ոստիկանության ծառայողի հետ` մինչև համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը,

բ) քննությունները հանձնած և մրցույթով անցած դիմորդների հետ` մինչև ոստիկանության ուսումնական հաստատությունում նրանց` որպես սովորող հրամանագրումը,

գ) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով և 10-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում ոստիկանությունում պաշտոնի նշանակված ծառայողների հետ՝ մինչև վերապատրաստում անցնելը: 

(5-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն, 16.08.12 N 1025-Ն, 19.10.17 N 1342-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 16.08.12 N 1025-Ն)

7. Սույն կարգով նախատեսված դեպքերում պայմանագրով սահմանված ժամկետում փոխհատուցման գումարը փոխհատուցողի կողմից կանխիկ կամ փոխանցմամբ վճարվում է պետական կառավարման մարմին, ընդ որում, արտարժույթով կատարված ծախսերը փոխհատուցվում են վճարման օրվա արտարժույթի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

(7-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն, փոփ. 08.11.07 N 1318-Ն)

8. Ուսումնական հաստատությունից ազատված ոստիկանության ծառայողը, ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը, այդ թվում` այլ ուսումնական հաստատություններ գործուղվածը պետության կատարած ծախսերը փոխհատուցում է ուսուցման փաստացի ժամանակահատվածի համար:

(8-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն, փոփ. 16.08.12 N 1025-Ն)

9. Մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ոստիկանությունում ծառայությունից ազատվելու դեպքում փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով, և դատարանում որպես հայցվոր կամ պատասխանող կողմ հանդես է գալիս պետական կառավարման մարմինը:

(9-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն)

10. Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած փոխհատուցման ենթակա ծախսերի հաշվարկներն իրականացվում են յուրաքանչյուր անձի համար, ընդ որում`

ա. օտարերկրյա պետություններում սովորողներինը և վերապատրաստում անցնող ոստիկանության ծառայողներինը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչությունում` տնտեսական վարչության համապատասխան տեղեկանքի հիման վրա,

բ. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողներինը և վերապատրաստում անցնող ոստիկանության ծառայողներինը` ուսումնական հաստատությունում, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն կամ կադրային ծառայություն ունեցող ստորաբաժանումներ:

(10-րդ կետը լրաց. 06.02.20 N 107-Ն)

11. Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի չափի հաշվառումն իրականացվում է սույն որոշման N 2 հավելվածի համաձայն և հաշվառման թերթիկը (N 2 հավելվածի ձև) կցվում է ոստիկանության ծառայողի անձնական գործին:

(11-րդ կետը լրաց. 06.02.20 N 107-Ն)

(հավելվածը խմբ. 22.09.05 N 1552-Ն, խմբ., փոփ., լրաց. 16.08.12 N 1025-Ն, լրաց., խմբ. 19.10.17 N 1342-Ն, փոփ., լրաց. 06.02.20 N 107-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2003 թվականի

հունվարի 16-ի N 111-Ն որոշման

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում մեկ սովորողի կամ վերապատրաստում անցնող ծառայողի ուսման ծախսերի ընդհանուր փոխհատուցման չափն է` մեկ օրվա համար` 6940 դրամ:

2. Սույն հավելվածի 1-ին կետում նշված ծախսին ավելացվում է հատկացված (հատուցված) հանդերձանքի փաստացի արժեքը: Ոստիկանության ծառայողը հանդերձանքի արժեքը չի փոխհատուցում, եթե նա «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ, 7-րդ, 10-րդ, 14.1-ին հոդվածի 4-րդ կամ 16-րդ հոդվածի 1-ին մասերի համաձայն ենթակա է պարտադիր վերապատրաստման կամ 55-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն անցնում է հեռակա ուսուցում:

3. Օտարերկրյա պետությունում կազմակերպված ուսման, վերապատրաստման գործուղվող ոստիկանության ծառայողի կողմից փոխհատուցման ենթակա են ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրային գինը և սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված ծախսերը` փաստացի ուսման կամ վերապատրաստման ժամանակահատվածի մեկ օրվա հաշվարկով:

4. Օտարերկրյա պետությունում կազմակերպված հեռակա կարգով ուսման կամ վերապատրաստման գործուղված ոստիկանության ծառայողը հատկացված հանդերձանքի արժեքը չի փոխհատուցում:

 

Ձև

 

Հ Ա Շ Վ Ա Ռ ՈՒ Մ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԻ

1

2

3

4

5

6

7

Տարի

Ուսումը (կրթական ծրագիրը), ուսման ձևը, վերապատրաստում

Ազգանունը, անունը, հայրանունը

Փաստացի ուսումնա-ռությունն օրերով

Գումարն ըստ փոխհատուց-ման ենթակա օրական չափի

Հատկացված հանդերձանքի փաստացի արժեքը

Ընդամենը՝ փոխհատուց-ման ենթակա գումարը

             
             
             

Կ. Տ.

Ղեկավար` ___________

Պատասխանատու` _________________

Ծառայող (սովորող, վերապատրաստվող)` _______________

1. Հաշվառման թերթիկի մասին սովորողը ծանուցվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա, իսկ վերապատրաստում անցնողը` դրա համար սահմանված ժամկետի ավարտից հետո:

2. Մեկ տարվանից ավելի ուսումնառության դեպքում տվյալները լրացվում են ըստ տարիների:

(հավելվածը լրաց. 06.02.20 N 107-Ն)