Գլխավոր տեղեկություն
Номер
N 105-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.02.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.02.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.02.2020
Дата вступления в силу
04.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

3 փետրվարի 2020 թվականի N 105-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը խթանելու նպատակով՝ Եվրոպական միության անդամ երկրների շահագրգիռ գերատեսչությունների հետ հայկական կողմից նախաձեռնված խորհրդակցությունների շրջանակներում 2020 թվականի փետրվարի 5-ից 7-ը Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության՝ Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղման ծախսերը կատարել՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանինը (պատվիրակության ղեկավար)` 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին.

3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանինը և նախարարի խորհրդական Դավիթ Սարգսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. փետրվարի 3

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թվականի

փետրվարի 3-ի N 105-Ա որոշման

 

 Կ Ա Զ Մ

 

ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Ղազարյան

- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ (պատվիրակության ղեկավար)

Ա. Ֆիդանյան

- Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ

Տ. Սամվելյան

- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ

Դ. Սարգսյան

- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան