ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
12 մայիսի 1997 թ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
ա) օրենքի 9 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով.
«Սույն օրենքով կենսաթոշակների միջոցները հաշմանդամների հասարակական կազմակերպությունների, այն ձեռնարկությունների համար, որտեղ աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն հիսուն տոկոսը կազմում են հաշմանդամներ, գոյանում են գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներից, որոնց չափը սահմանվում է 4,7 տոկոս».
բ) օրենքի 11 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ մասով`
«75 տարին լրացած կենսաթոշակառուի կենսաթոշակն ավելացվում է բազային կենսաթոշակի 30 տոկոսի չափով».
գ) օրենքի 22 հոդվածի առաջին մասից հանել «Բուժման մեջ գտնվելու կամ դժբախտ դեպքի պատճառով» բառերը.
դ) օրենքի 23 հոդվածի երկրորդ և երրորդ նախադասությունները միավորել և շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ընդ որում, աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամության կենսաթոշակները վճարում են սոցիալական ապահովագրական մարմինները` գործատուի, գործատուի լուծարման դեպքում` նրա իրավահաջորդի, իսկ վերջինիս բացակայության դեպքում` սեփական միջոցների հաշվին».
ե) օրենքի 51 հոդվածի «ա» կետից հանել «նոտարական գրասենյակների կատարողական մակագրությունների, ինչպես նաև այլ մարմինների որոշումների» բառերը.
զ) օրենքի 52 հոդվածի երկրորդ մասը առաջին նախադասությունից հետո
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`
«Փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|