ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2020 թվականի N 55-Ա
ԶԱՐՈՒՀԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Զարուհի Մաթևոսյանին 2020 թվականի փետրվարի 17-ից մինչև մարտի 10-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք և Վաշինգտոն քաղաքներ)՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների առևտրատնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների, միջազգա յին և տարածաշրջանային շուկաներում մրցունակության բարձրացման արդի գործիքակազմի, միջազգային առևտրային համաձայնագրերի մշակման գործընթացների, այդ թվում՝ տնտեսական համակարգի կառուցվածքային առանձնահատկությունների վերաբերյալ գործնական հմտություններ ձեռք բերելու և ուսումնասիրելու նպատակով :
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Զարուհի Մաթևոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
3. Ընդունել ի գիտություն, որ Զարուհի Մաթևոսյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. փետրվարի 1 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|