Գլխավոր տեղեկություն
Номер
N 58-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.02.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
01.02.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
01.02.2020
Дата вступления в силу
02.02.2020

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 փետրվարի 2020 թվականի N 58-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N Մ-640-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 4-ի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգում» ծրագրի մասին» N Մ-640-Ա որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

 2020 թ. փետրվարի 1

Երևան

 

 

  Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

փետրվարի 1-ի N 58-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի նորոգումը և մասնակի ամրակայման աշխատանքները:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակները

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը (բարեգործները)

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն

4.

Ծրագրի կատարողը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՀՎՀՀ՝ 04703401

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Եկեղեցաշինական

6.

Ծրագրի բյուջեն

1.474.615.170 ՀՀ դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, Հավատացյալ ժողովուրդ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

11 հուլիսի 2017 թ.- 30 հունիսի 2022 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի նորոգումը և մասնակի ամրակայման աշխատանքները, որի ընդհանուր գումարն է 1.474.615.170 ՀՀ դրամ:

Աշխատանքներն իրականացվելու են «Հորիզոն-95 » ՍՊԸ-ի կողմից (ՀՀ, ք. Երևան, Ա. Ավետիսյան 118, ՀՎՀՀ՝ 00801721 ), պայմանագիր N 10Շ/017՝ կնքված 11 հուլիսի 2017 թ.: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 11 հուլիսի 2017 թ. - 30 հունիսի 2022 թ.:

10.

Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

Նախատեսվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի նորոգումը և մասնակի ամրակայման աշխատանքները, որի ընդհանուր գումարն է 1.474.615.170 ՀՀ դրամ:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 11 հուլիսի 2017 թ.- 30 հունիսի 2022 թ.:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Այլ ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Նախատեսվում է տեխնիկական հսկողություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան