Գլխավոր տեղեկություն
Номер
N 65-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.01.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
22.01.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.01.2020
Дата вступления в силу
23.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունվարի 2020 թվականի N 65-Ա

 

ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ՎԻԵՆՆԱ) ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. «Ձեռնարկատիրական իրավունքի զարգացումները Հայաստանում, Վրաստանում, Հարավարևելյան Եվրոպայի երկրներում և Ընկերությունների վերաբերյալ եվրոպական մոդելային ակտ» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին 2020 թվականի հունվարի 29-ից մինչև փետրվարի 2-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա):

2. Ընդունել ի գիտություն, որ Ռաֆիկ Գրիգորյանի` Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման ճանապարհածախսի և գիշերակացի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Ռաֆիկ Գրիգորյանի՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռաֆիկ Գրիգորյանի՝ Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունվարի 22

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան