ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2020 թվականի N 97-Ա
ՍՄԲԱՏ ՍԱԻՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԱՀԻՏ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանին 2020 թվականի փետրվարի 25-ից 27-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` ԵԱՏՄ անդամ պետությունների կենսաթոշակային ապահովության ոլորտի ներկայացուցիչների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:
2. Սմբատ Սաիյանի և Անահիտ Գալստյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սմբատ Սաիյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունվարի 30 Երևան |