Գլխավոր տեղեկություն
Номер
N 665-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (31.01.2020-01.08.2020)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
30.06.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.06.2017
Дата вступления в силу
01.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2017 թվականի N 665-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետությունում մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ մինչև 2020 թվականի մայիսի 1-ը էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի մշակումն ու ներդրումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողով ներկայացնել աշխատանքային խմբի կողմից մշակված տեխնիկական առաջադրանքի նախագիծը:

(2-րդ կետը փոփ. 14.09.17 N 1021-Ա, 21.03.18 N 278-Ա, 18.10.18 N 1387-Ա, 30.01.20 N 99-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 30

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հունիսի 30-ի N 665-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. Հարությունյան   - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
(աշխատանքային խմբի ղեկավար) (համաձայնությամբ)
     
Ս. Գալյան   - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
(աշխատանքային խմբի համաղեկավար)
     

Ս. Քրմոյան

 

- ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական

     

Վ. Հովհաննիսյան

 

- ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ
(համաձայնությամբ)

     
Վ. Մովսիսյան  

- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

     

Ա. Գրիգորյան

 

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական
դեպարտամենտի պետի տեղակալ

     

Ն. Գաբրիելյան

 

- Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ
(համաձայնությամբ)

     

Ա. Մելիքյան

 

- ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես
կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ (համաձայնությամբ)

     

Գ. Թովմասյան

 

- ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական (համաձայնությամբ)

     

Վ. Հարությունյան

 

- ՀՀ զինվորական դատախազության ավագ դատախազ (համաձայնությամբ)

     

Վ. Շահնազարյան

 

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության
թիվ 3 բաժնի պետ

     
Ա. Անտոնյան  

- ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ

     

Կ. Սահակյան

 

- ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության
գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական
հանցագործությունների քննության վարչության պետ (համաձայնությամբ)

     

Ա. Մինասյան

 

- ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես
կարևոր գործերի ավագ քննիչ (համաձայնությամբ)

     

Ա. Պետրոսյան

 

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության
բաժանմունքի պետ

     

Լ. Սահակյան

 

- Դատական դեպարտամենտի համակարգչային ծառայության պետ (համաձայնությամբ)

     

Վ. Այդինյան

 

- ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական

     

Ն. Զեյնալյան

 

- ՀՀ արդարադատության նախարարի օգնական

     

Ա. Խաչատրյան

 

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվական համակարգերի փոփոխությունների
կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի գլխավոր
հարկային տեսուչ

     

Ա. Մկրտչյան

 

- ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների
հանձնաժողովի քարտուղար

(հավելվածը խմբ. 30.01.20 N 99-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան