Գլխավոր տեղեկություն
Номер
N 60-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.01.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.01.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.01.2020
Дата вступления в силу
22.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունվարի 2020 թվականի N 60-Ա

 

ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ, ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ՆԵՐՍԵՍ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանի, Նիդերլանդների Թագավորության արդարադատության և անվտանգության նախարար Ֆերդինանդ Խրապենհաուսի, Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար ֆիլիպ Կուղվյողի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում ունենալու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի օգնական Ներսես Զեյնալյանին 2020 թվականի փետրվարի 4-8-ը գործուղել Նիդերլանդների Թագավորություն (Հաագա):

2. Ռուստամ Բադասյանի, Քրիստիննե Գրիգորյանի և Ներսես Զեյնալյանի՝ Նիդերլանդների Թագավորություն (Հաագա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Նիդերլանդների Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունվարի 21

Երևան