Գլխավոր տեղեկություն
Номер
N 932-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
24.12.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
24.12.2019
Дата вступления в силу
25.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2019 թվականի N 932-Ա

 

«ՌՈԲԵՐՏ ԲՈՂՈՍՅԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԺԱՆ ԵՎ ԱԼԲԵՐ ՊՈՂՈՍՅԱՆՆԵՐ» ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 58,800,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ժան և Ալբեր Պողոսյաններ» արվեստի դպրոցի ուսումնական և շենքային պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 05533381) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված N 02108133687 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` ամսական մինչև 500,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականին կնքված N 8133093 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում՝ ամսական մինչև 100,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 1-ին կնքված N 402716289 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ ամսական մինչև 20,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. դեկտեմբերի 24

Երևան

   

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

դեկտեմբերի 24-ի N 932-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԺԱՆ ԵՎ ԱԼԲԵՐ ՊՈՂՈՍՅԱՆՆԵՐ» ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»

   

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է՝ վերանորոգել «Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամի «Ժան և Ալբեր Պողոսյաններ» արվեստի դպրոցի շենքը և բարեկարգել վերջինիս կից տարածքը, ինչպես նաև բարելավել դպրոցում սովորող երեխաների ու պատանիների ուսումնական պայմանները և գործընթացը:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Պողոսյան» հիմնադրամ (Բելգիա, 1050 Բրյուսել, Ֆրանկլին Ռուզվելտի փողոց 67)

4.

Ծրագիրը կատարողը

«Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամ (Գյումրի, Ա.Խաչատրյան 1, ՀՎՀՀ 05533381)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ, քաղ. Գյումրի, Ա. Խաչատրյան 1, բնագավառը՝ կրթական

6.

Ծրագրի բյուջեն

58,800,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

 «Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամի «Ժան և Ալբեր Պողոսյաններ» արվեստի դպրոց հաճախող 6-18 տարեկան շուրջ 300 երեխաներն ու պատանիները (250-ը՝ անվճար հիմունքներով, 50-ը՝ մասնակի վճարումով)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

● Շենքի ընթացիկ վերանորոգում և տարածքի բարեկարգում – տարեկան մոտ 12,000,000 դրամ և մոտ 36,000,000 դրամ 3 տարվա` 2020-2022 թթ. համար:

 Կոմունալ-կենցաղային ծախսեր – տարեկան մոտ 4,200,000 դրամ և մոտ 12,600,000 դրամ 3 տարվա` 2020-2022 թթ. համար:

 Դաշնամուրի, ջութակի, վոկալի, փողային նվագարանների, ազգային նվագարանների, հարվածային գործիքների, ազգային և ժամանակակից պարերի, կիրառական արվեստի ուսուցման գործընթացի բնականոն ընթացքի ապահովման համար անհրաժեշտ ուսումնական և այլ պարագաների ձեռքբերում-տարեկան մոտ 500,000 դրամ և մոտ 1,500,000 դրամ 3 տարվա` 2020-2022 թթ. համար:

 Դաշնամուրի, ջութակի, վոկալի, փողային նվագարանների, ազգային նվագարանների, հարվածային գործիքների, ազգային և ժամանակակից պարերի, կիրառական արվեստի ուսուցման գործընթացի համար անհրաժեշտ երաժշտական գործիքների և ուսումնական պարագաների ներմուծում-տարեկան մոտ 2,000,000 դրամ և մոտ 6,000,000 դրամ 3 տարվա` 2020-2022 թթ. համար:

 Ծրագրային և ֆինանսական աուդիտի իրականացման ծախսեր-տարեկան մոտ 900,000 դրամ և մոտ 2,700,000 դրամ 3 տարվա` 2020-2022 թթ. համար:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ներքոնշյալ ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման (ներմուծման) շրջանակներում ակնկալվում են հարկային արտոնություններ՝

-տարեկան մոտ 12,000,000 դրամ շենքի և տարածքի վերանորոգման և բարեկարգման համար և 36,000,000 դրամ երեք տարվա` 2020-2022 թթ. համար

-ամսական առավելագույնը 100,000 դրամ, տարեկան շուրջ 600,000 դրամ էլեկտրականության համար և 1,800,000 դրամ 3 տարվա` 2020-2022 թթ. համար

-ամսական առավելագույնը 20,000, տարեկան շուրջ 200,000 դրամ ջրամատակարարման և ջրահեռացման համար և 600,000 դրամ 3 տարվա` 2020-2022 թթ. համար

-ամսական առավելագույնը 500,000 դրամ, տարեկան մոտ 3,000,000 դրամ գազի համար և 9,000,000 դրամ երեք տարվա` 2020-2022 թթ. համար

-տարեկան մոտ 500,000 դրամ գրենական պիտույքների և տնտեսական պարագաների համար և 1,500,000 դրամ երեք տարվա` 2020-2022 թթ. համար

-տարեկան մոտ 2,000,000 դրամ երաժշտական գործիքների և ուսումնական պարագաների ներմուծման համար և 6,000,000 դրամ երեք տարվա` 2020-2022 թթ. համար

-տարեկան մոտ 400,000 դրամ հեռախոսակապի, ինտերնետի և բջջային հեռախոսակապի համար և 1,200,000 դրամ երեք տարվա` 2020-2022 թթ. համար

-տարեկան մոտ 900,000 դրամ կազմակերպության ֆինանսական և ծրագրային աուդիտի իրականացման համար և 2,700,000 դրամ երեք տարվա` 2020-2022 թթ. համար

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերն են՝

- տարեկան մոտ 400,000 դրամ հեռախոսակապի, ինտերնետի և բջջային հեռախոսակապի համար և 1,200,000 դրամ երեք տարվա` 2020-2022 թթ. համար

- տարեկան մոտ 900,000 դրամ կազմակերպության ֆինանսական և ծրագրային աուդիտի իրականացման համար և 2,700,000 դրամ երեք տարվա` 2020-2022 թթ. համար

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ

Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի կրթության և մշակույթի բաժիններ, ինչպես նաև՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հիմնական վերահսկողությունը կիրականացվի ֆինանսավորող բարերարների կողմից: Այդ նպատակով նրանք կներգրավեն ներքին խորհրդատուների, տեղական և միջազգային աուդիտորների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

         

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան