Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-44
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (27.05.1996-16.10.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԱԺՏ 1996/7-8(1107-1108) Հոդ. 84, ՀՀ 17.05.96/94
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
03.04.1996
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
09.04.1996
Дата вступления в силу
27.05.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.10.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«3» ապրիլի 1996 թ.

 

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Օրենքում «Գերագույն խորհուրդ» բառերը փոխարինել «Ազգային ժողով» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքում «շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային» բառերը փոխարինել «տվյալ տարածքի» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 2 հոդվածում`

առաջին մասից հանել «պայմանագրային» բառը.

հանել երրորդ մասը.

առաջին մասից հետո լրացնել նոր մաս հետևյալ բովանդակությամբ`

«Ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայությունից: Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում Հայաստանի Հանրապետության զինված ուժեր զորակոչված շարքային ու սպայական կազմի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի կուրսանտների (ներառյալ հետուսումնական սահմանված ժամկետի) զինծառայությունը: Պայմանագրային զինվորական ծառայություն է համարվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամավոր հիմունքներով զինվորական ծառայություն անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի և կանանց զինծառայությունը»:

Այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ մասը համարել երրորդ մաս:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 9 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 9. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում արգելվում է հասարակական կազմակերպությունների, միավորումների և կուսակցությունների ստեղծումն ու դրանց կանոնադրական գործունեությունը:

Զինված ուժերի զինծառայողների կուսակցական պատկանելությունը կասեցվում է զինվորական ծառայության ամբողջ ընթացքում»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 12 հոդվածի երկրորդ և երրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ռազմական ուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներն ուսման ընթացքում համարվում են ժամկետային զինծառայողներ, օգտվում նրանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից ու արտոնություններից և կրում պարտականություններ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Այդ հաստատություններից հեռացված կամ ազատված անձինք զորակոչվում (ուղարկվում) են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր հիմունքներով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Տվյալ դեպքում ուսման ժամանակաշրջանը զինվորական ծառայության ժամկետում չի հաշվարկվում»:

 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 17 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ղեկավարները պարտավոր են զորակոչիկներին (զինապարտներին) ազատել աշխատանքից կամ արձակել ուսումից` զորակոչի (վարժական հավաքի) համար անհրաժեշտ ժամանակով»:

 

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 20 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 20. Ժամկետային զինվորական ծառայության զորակոչ անցկացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ստեղծվում են զորակոչային հանձնաժողովներ` ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների` տեղական, և ըստ մարզերի` մարզային (տարածքային):

Տեղական զորակոչային հանձնաժողովների կազմը հաստատում է մարզպետը` համապատասխան զինվորական կոմիսարի ներկայացմամբ:

Հանձնաժողովի նախագահ է համարվում զինվորական կոմիսարը:

Տեղական զորակոչային հանձնաժողովները`

կազմակերպում են զորակոչիկների բժշկական քննությունը.

որոշումներ են ընդունում զորակոչի և զորակոչիկներին ըստ զորատեսակների Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայության ուղարկելու մասին.

նախապատրաստում և մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովներին են ներկայացնում զորակոչիկներին ընտանեկան դրության բերումով և ուսումը շարունակելու համար տարկետում տալու վերաբերյալ փաստաթղթերը.

կենտրոնական բժշկական հանձնաժողովին են ներկայացնում զորակոչիկներին բժշկական քննության արդյունքներով տարկետում տալու և ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ փաստաթղթերը և եզրակացությունը.

քննարկում են ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու մասին դիմումները:

Մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովները կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովները` համակարգում են տեղական զորակոչային հանձնաժողովների գործունեությունը.

որոշումներ են ընդունում զորակոչիկներին ընտանեկան դրության բերումով և ուսումը շարունակելու համար տարկետում տալու մասին:

Տեղական և մարզային (տարածքային) հանձնաժողովների որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»:

 

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 21 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 21. Տեղական և մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովների աշխատանքը ղեկավարելու և գործունեությունը վերահսկելու համար զորակոչի ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծվում է հանրապետական զորակոչային հանձնաժողով:

Հանրապետական զորակոչային հանձնաժողովը քննարկում է տեղական կամ մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովների որոշումների վերաբերյալ բողոքները:

Տեղական կամ մարզային (տարածքային) հանձնաժողովի որոշման վերաբերյալ զորակոչիկի կամ այլ անձանց բողոքը, մինչև դրա վերանայումը, չի կասեցնում որոշման կատարումը:

Բողոքների վերաբերյալ որոշումները հանրապետական զորակոչային հանձնաժողովն ընդունում է մեկամսյա ժամկետում:

Բողոքների վերաբերյալ հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդունած որոշումները դրանց ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում կարող են գանգատարկվել դատական կարգով»:

 

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 22 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 22. Բոլոր զորակոչիկներն անցնում են բժշկական քննություն, որն իրականացնում են զորակոչային հանձնաժողովները:

Բժշկական քննության արդյունքների համաձայն տեղական զորակոչային հանձնաժողովը, զորակոչիկին տեղյակ պահելով, որոշում է ընդունում ժամկետային զինվորական ծառայությանը նրա պիտանիության մասին:

Հիվանդության պատճառով զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանիության և այդ կապակցությամբ բուժման նպատակով մինչև մեկ տարի ժամանակով տարկետում տալու, ինչպես նաև զինվորական ծառայության համար լիովին ոչ պիտանիության մասին որոշումներն ընդունում է հանրապետական զորակոչային հանձնաժողովը` կառավարության կողմից սահմանված կարգով ստեղծված կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա»:

 

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 23 հոդվածում «զորակոչային հանձնաժողովների» բառերը փոխարինել «հանրապետական զորակոչային հանձնաժողովի» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 24 հոդվածում`

1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) տարիքային աշխատանքային կամ ծերության կամ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի հասած այլ կենսաթոշակների անցած հայրը և մայրը».

1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հայրը և մայրը».

1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով`

«գ) դատարանի վճռով անգործունակ ճանաչված հայրը և մայրը».

6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հարազատ քույր կամ եղբայր, եթե չկա նրա հետ բնակվող աշխատունակ այլ անձ»:

 

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 25 հոդվածում`

1-ին կետը «բարձրագույն» բառից հետո լրացնել «կամ միջնակարգ մասնագիտական» բառերը.

2-րդ կետում «և» բառը փոխարինել «կամ» բառով.

3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3) պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներին, ինչպես նաև այդ պետությունների ասպիրանտուրայում, օրդինատուրայում, ինտերնատուրայում կամ մագիստրատուրայում սովորողներին»:

 

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 27 հոդվածի առաջին մասից հանել «ժողովրդական» բառը:

 

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 34 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 34. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարքերից արձակված զինծառայողները պարտավոր են 7-օրյա ժամկետում ներկայանալ բնակության վայրի զինվորական կոմիսարիատ` զինվորական հաշվառման համար»:

 

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 43 հոդվածից հանել «ինչպես նաև տրանսպորտային միջոցները» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 66 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 66. Բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովները սահմանված կարգով պարտավոր են համապատասխան զինվորական կոմիսարիատին հաղորդել հաշմանդամ ճանաչված բոլոր զորակոչիկների և զինապարտների մասին` անկախ հաշմանդամության խմբից»:

 

ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 69 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքերում Հայաստանի Հանրապետության նախագահը հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք»:


Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

9 ապրիլի 1996 թ.

ՀՕ-44