ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից |
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով`
«ժա) ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից սեփականաշնորհման սերտիֆիկատների ձեռքբերման և դրանց` օրենսդրությամբ սահմանված կարգով ներդրման դեպքում` սեփականաշնորհման սերտիֆիկատների անվանական արժեքի և ձեռքբերման (հաշվեկշռային) արժեքի միջև տարբերության չափով»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
23 մարտի 1996 թ. ՀՕ-40 |