Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 60-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.01.2020-20.01.2024)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2020.01.15/3(671) Հոդ.13
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
27.12.2019
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
27.12.2019
Дата вступления в силу
25.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 դեկտեմբերի 2019 թ.

թիվ 60-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 5-ՄՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 218-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Արժեքավոր արդյունագործական ձկների պահպանման և վերարտադրության մասին» Ձև 5-ՄՊ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի ««Ամփոփ հաշվետվություն արժեքավոր արդյունագործական ձկների պահպանման և վերարտադրության մասին» Ձև թիվ 5-մպ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» N 218-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 60-Ն որոշման 

 

Ներմուծեք նկարագրությունը_20860

 

Տողի
համարը

 

Ընդամենը

Ա

Բ

1

1.

Արժեքավոր արդյունագործական ձկների պահպանման և վերարտադրության ծախսեր, հազ. դրամ

 

1)

 այդ թվում`

ձկնաջրային կազմակերպությունների և կլիմայավարժման կայանների պահպանման ծախսեր

 

2)

 բնական ջրատարների կենսատեխնիկական միջոցառումներ

 

2.

Արժեքավոր արդյունագործական մանրաձկների արձակում բնական ջրատարներ և ջրամբարներ,
հազ. հատ

 

1)

 այդ թվում` թառափազգիներ

 

2)

սաղմոնազգիներ

 

3)

ծածանազգիներ

 

4)

սիգ

 

5)

այլ մանրաձկներ (նշել)

 

6)

   

7)

   

3.

Ջրային օբյեկտների ուսումնասիրություն, հազ. դրամ

 

1)

 այդ թվում` Սևանա լճի

 

2)

այլ (նշել)

 

3)

   

4)

   

5)

   

Ղեկավար՝

_________________________________________

 

________________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող՝

_________________________________________

 

________________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

     

« ___ »____________20___թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.01.2024, թիվ 03-Ն 20.01.2024, թիվ 60-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան