ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2019 թվականի N 1921-Ա
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ՝ ԱՆԺԱՄԿԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա տեսչական մարմինների կարիքների համար սույն որոշման 2-րդ կետով սահմանված ցանկում ներառված հեռախոսահամարների ձեռքբերման գնման գործընթացներն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան՝ մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով՝ անժամկետ պայմանագրի հիման վրա՝ չկիրառելով կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները: Ընդ որում, մեկ անձից գնման ձևով կնքված պայմանագրով (պայմանագրերով) նախատեսել, որ դրա (դրանց) գործողությունը դադարում է պատվիրատուի կամ ծառայություն մատուցող անձի կողմից առնվազն 2 ամիս առաջ համապատասխան ծանուցում ներկայացնելու դեպքում:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա տեսչական մարմինների կարիքների համար մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով՝ անժամկետ պայմանագրի հիման վրա ձեռքբերման ենթակա հեռախոսահամարների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 27 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1921-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ՝ ԱՆԺԱՄԿԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐԻ
NN |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ |
ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ |
1. |
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին |
010 55 20 11 |
2. |
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին |
01065 05 53 |
3. |
Կրթության տեսչական մարմին |
010 20 30 01 |
4. |
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին |
010 23 56 00 |
5. |
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին |
012 90 60 90 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|