Գլխավոր տեղեկություն
Номер
N 1242-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.01.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.09.11/39(214) Հոդ.897
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.08.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.08.2002
Дата вступления в силу
12.09.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 օգոստոսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2002 թվականի N 1242-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Սահմանել, որ՝

ա) «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական գործունեության առարկան և նպատակներն են կենդանի անձանց, դիակների, մարդու օրգանիզմի կենսաբանական ծագման նմուշների և հետքերի, բժշկական փաստաթղթերի, դատաբժշկական, դատահյուսվածքաբանական, դատագենետիկական, դատակենսաբանական, դատակենսաքիմիական, դատաբջջաբանական, դատաքիմիական, բժշկաքրեագիտական, հանձնաժողովային, համալիր, կրկնակի և լրացուցիչ փորձաքննությունների իրականացումը, բժշկության բնագավառում գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացումը` «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան,

բ) «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

տնային մահերի դիահերձում,

դիակների բալզամացիա,

դիակների հուղարկավորության նախապատրաստական աշխատանքներ,

բժշկական հետազոտություններ,

գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների և մշակումների պատվերներ,

լաբորատոր-ախտորոշիչ հետազոտություններ (կենսաքիմիական (բիոքիմիական), բջջաբանական, շճաբանական (սերոլոգիական), հյուսվածքաբանական գենետիկական, մանրէաբանական, վիրուսաբանական, թունաբանական, իմունաբանական, ճառագայթային ախտորոշիչ` ռենտգենաբանական),

քաղաքացիական և վարչական գործերով հանձնաժողովային փորձաքննություն, համալիր փորձաքննություն, կենդանի անձանց փորձաքննություն, դատագենետիկական փորձաքննություն, դատաքիմիական փորձաքննություն,

գ) մինչև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական հիմնարկի վերակազմակերպումը՝ «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նրան նախատեսված հատկացումները տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում:

(2-րդ կետը խմբ. 11.09.14 N 963-Ն, խմբ., լրաց. 09.01.20 N 1-Ն)

3. «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ նրան վերապահելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով սահմանված լիազորությունները:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական հիմնարկի վերակազմակերպման պահին դրա տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողության գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ մեկամսյա ժամկետում հաստատել՝

ա) «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը.

բ) «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 20
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.01.2020, N 1-Ն 16.01.2020, N 1242-Ն
11.09.2014, N 963-Ն 25.09.2014, N 1242-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան