ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2019 թվականի N 1961-Լ
«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-387-26.11.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-387-26.11.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 27 Երևան |
«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-387-26.11.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) (Պ-387-26.11.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է.
1. Նախագծով կարգավորել նաև անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից խնդրո առարկա դեպքում գույքի գրանցումը գույքահարկի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի առկայության պարագայում իրականացնելու հետ կապված հարաբերությունները: Առաջարկությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ հակառակ պարագայում կարող է ստացվել այնպես, որ ֆիզիկական անձինք գույքի օտարման պահին գույքահարկի պարտավորությունները կատարած չլինեն, իսկ անշարժ գույքի կադաստր վարող մարմինն իրականացնի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցում, և արդյունքում՝ նախագծով ներկայացված առաջարկությունը չծառայի իր առջև դրված նպատակին: Այս առումով հարկ ենք համարում նաև նշել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 4-րդ մասով նմանօրինակ կարգավորումներ նախատեսված են:
2. Նախագծի 1-ին հոդվածում «8-րդ հոդվածի 1-ին մասի» բառերը փոխարինել «8-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերով, քանի որ փոփոխվող դրույթը սահմանված է նշված հոդվածի 2-րդ մասում:
3. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով նոր խմբագրությամբ շարադրվող դրույթում «դատական ակտերի հարկադիր կատարողի» բառերը փոխարինել «հարկադիր կատարողի» բառերով՝ նկատի ունենալով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները: