Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (12.04.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.03.18/22(1577) Հոդ.263
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
12.04.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
12.04.2019
Дата вступления в силу
12.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԿԴ1/0008/01/14

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նաև Վճռաբեկ դատարան),

 

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

քարտուղարությամբ` Մ. Ավագյանի

մասնակցությամբ՝
 պաշտպան

Ա. ՍԱՀԱԿՅԱՆԻ

 

2019 թվականի ապրիլի 12-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Ալիկ Վոլոդյայի Կոնջորյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2014 թվականի նոյեմբերի 13-ի դատավճռով Ալիկ Վոլոդյայի Կոնջորյանը մեղավոր է ճանաչվել ութ դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և երեք դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ դրվագներից յուրաքանչյուրով Ա.Կոնջորյանը դատապարտվել է ազատազրկման՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 4-րդ, 7-րդ և 10-րդ դրվագներից յուրաքանչյուրով՝ ազատազրկման՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` Ա.Կոնջորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 4-րդ դրվագով, նշանակված պատժին` 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը, մասնակիորեն գումարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ դրվագներով, նշանակված պատիժներից յուրաքանչյուրից` 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկում, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 7-րդ և 10-րդ դրվագներով, նշանակված պատիժներից յուրաքանչյուրից` 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկում և Ա.Կոնջորյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 8 (ութ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման` պատժի կրման սկիզբը հաշվելով 2013 թվականի սեպտեմբերի 27-ից: Միաժամանակ, Ա.Կոնջորյանի նկատմամբ նշանակվել է հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում:

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Տիգրան Գևորգի Բաղդասարյանը:

2. Ամբաստանյալ Ա.Կոնջորյանի պաշտպան Ա.Սահակյանի և ամբաստանյալ Տ.Բաղդասարյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի մարտի 16-ի որոշմամբ բողոքները մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 13-ի դատավճիռը:

3. Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Կոնջորյանի պաշտպան Ա.Սահակյանի և ամբաստանյալ Տ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է:

4. Դատապարտյալ Ա.Կոնջորյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Ա.Կոնջորյանը դատապարտվել է այն բանի համար, որ «(…) [նա] 1. ապօրինի իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել և պահել, ընդհանուր` զգալի չափերի` 3.62 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց (…) որը (…) ապօրինի իրացրել է Տիգրան Բաղդասարյանին, ինչը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին:

2. ապօրինի իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել և պահել, ընդհանուր` զգալի չափերի` 3.62 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց (…) որը (…) ապօրինի իրացրել է Տիգրան Բաղդասարյանին, ինչը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին:

3. ապօրինի իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել և պահել, ընդհանուր` զգալի չափերի` 3.62 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց (…), որը (…) ապօրինի իրացրել է Տիգրան Բաղդասարյանին, ինչը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին:

4. ապօրինի իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել և պահել խոշոր չափերի, ընդհանուր` 5.43 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց (…) որը (…) ապօրինի իրացրել է Տիգրան Բաղդասարյանին, ինչը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներին:

5. ապօրինի իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել և պահել, ընդհանուր` զգալի չափերի` 3.62 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց (…), որը (…) ապօրինի իրացրել է Տիգրան Բաղդասարյանին, ինչը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին:

6. ապօրինի իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել և պահել ընդհանուր` զգալի չափերի` 3.62 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց (…), որը (…) ապօրինի իրացրել է Տիգրան Բաղդասարյանին, ինչը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին:

7. ապօրինի իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել և պահել խոշոր չափերի, ընդհանուր` 5.43 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց (…), որը (…) ապօրինի իրացրել է Տիգրան Բաղդասարյանին, ինչը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներին:

8. ապօրինի իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել և պահել ընդհանուր` զգալի չափերի` 3.62 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց (…), որը (…) ապօրինի իրացրել է Տիգրան Բաղդասարյանին, ինչը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին:

9. ապօրինի իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել և պահել ընդհանուր` զգալի չափերի` 3.62 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց (…), որը (…) ապօրինի իրացրել է Տիգրան Բաղդասարյանին, ինչը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին:

10. ապօրինի իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել և պահել ընդհանուր` խոշոր չափերի` 12.73 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց (...) ապա (...)` Տիգրան Բաղդասարյանին ապօրինի իրացնելու նպատակով քաղել է 1.19 գրամ մարիխուանա, որից հետո վերը նշված թմրամիջոցներն ամբողջությամբ, ընդհանուր` խոշոր չափերի` 13.92 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց[ն] ապօրինի իրացրել է Տիգրան Բաղդասարյանին, (...) ինչը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներին:

11. Բացի այդ, ապօրինի իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել չպարզված քանակության մարիխուանա տեսակի թմրամիջոց, որ[ն] (...) ապօրինի իրացրել է Տիգրան Բաղդասարյանին, ինչը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին (…)»1:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.

6. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:

7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին, և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Ալիկ Կոնջորյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հուլիսի 30-ի որոշումը վերանայելու համար:

9. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

10. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն2:

11. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»:3

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»4:

12. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։

13. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն` «1.Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով։

2. Նույն արարքները, որոնք կատարվել են`

(...)

2) խոշոր չափերով՝

(...)

պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա (...)»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ, իսկ որպես խոշոր չափ՝ 5.0 գրամից մինչև 500.0 գրամը ներառյալ։

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ, իսկ խոշոր չափ` 12.5 գրամից մինչև 62.5 գրամը ներառյալ:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Կոնջորյանը դատապարտվել է՝

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ դրվագներից յուրաքանչյուրով զգալի չափերի` 3.62 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք բերելու, պահելու և ապօրինի իրացնելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` 4-րդ և 7-րդ դրվագներից յուրաքանչյուրով խոշոր չափերի` 5.43 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերելու, պահելու և ապօրինի իրացնելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` 10-րդ դրվագով խոշոր չափերի` 13.92 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերելու, պահելու և ապօրինի իրացնելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ 11-րդ դրվագով չպարզված քանակության «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերելու և ապօրինի իրացնելու համար5:

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Ա.Կոնջորյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ դրվագներով, և ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 10-րդ դրվագով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Ա.Կոնջորյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` 4-րդ և 7-րդ դրվագներով, նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության։

Մասնավորապես, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 5.43 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է։ Ուստի` դատապարտյալ Ա.Կոնջորյանի արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասին։

Նման պայմաններում թմրամիջոցի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և դրանց գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ա.Կոնջորյանի կողմից կատարված հանցանքների վրա, քանի որ դրանք բարելավում են վերջինիս վիճակը:

16. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Ա.Կոնջորյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հուլիսի 30-ի որոշումը վերանայելու համար:

17. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել և փոփոխել դատապարտյալ Ա.Կոնջորյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 13-ի դատավճիռն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մարտի 16-ի որոշումը.

Ա.Կոնջորյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքները՝ 4-րդ և 7-րդ դրվագները, անհրաժեշտ է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, և յուրաքանչյուր դրվագով նրա նկատմամբ այդ հոդվածի սանկցիայի շրջանակներում պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետներով՝ հաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև գործի նյութերում առկա` Ա.Կոնջորյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: 10-րդ դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 8 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժները պետք է թողնել անփոփոխ: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ՝ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 10-րդ դրվագով, նշանակված 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանն անհրաժեշտ է մասնակիորեն գումարել երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, ութ դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ յուրաքանչյուր դրվագով նշանակված 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և Ա.Կոնջորյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 8 (ութ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման՝ պատժի սկիզբը հաշվելով՝ 2013 թվականի սեպտեմբերի 27-ից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Ալիկ Վոլոդյայի Կոնջորյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հուլիսի 30-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Դատապարտյալ Ալիկ Վոլոդյայի Կոնջորյանի վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 13-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի մարտի 16-ի որոշումը բեկանել և փոփոխել:

3. Ալիկ Վոլոդյայի Կոնջորյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքները՝ 4-րդ և 7-րդ դրվագները, վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, և յուրաքանչյուր դրվագով նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: 10-րդ դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ութ դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, նշանակված պատիժները թողնել անփոփոխ: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ՝ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` 10-րդ դրվագով նշանակված 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, ութ դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ յուրաքանչյուր դրվագով նշանակված 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը, և Ալիկ Վոլոդյայի Կոնջորյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 8 (ութ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Պատժի սկիզբը հաշվել 2013 թվականի սեպտեմբերի 27-ից:

4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

___________________

1 Տե՛ս քրեական գործ հատոր 4, թերթեր 86-88։

2 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։

3 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

4 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

5 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան