Գլխավոր տեղեկություն
Номер
N 835-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.11.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
29.11.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
29.11.2019
Дата вступления в силу
30.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2019 թվականի N 835-Ա

 

«ՍՊԻՏԱԿ-ՖԵՐՄԵՐ» ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՊԻՏԱԿԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Սպիտակ-ֆերմեր» գյուղատնտեսությանն աջակցող ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 16,685,368 դրամ ընդհանուր արժողությամբ «Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնակի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Սպիտակ-ֆերմեր» գյուղատնտեսությանն աջակցող ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 06804407) «Մ. Լամբարյան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06800406) 2019 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված N 01/09 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացում՝ 16,685,368 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Սպիտակ-ֆերմեր» գյուղատնտեսությանն աջակցող ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

   

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2019 թ. նոյեմբերի 29

Երևան

 

   

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

նոյեմբերի 29-ի N 835-Ա որոշման

  

«ՍՊԻՏԱԿԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

     

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրով նախատեսված է մասնակի վերանորոգել «Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաշենքը, մասնավորապես ջերմամեկուսացնել մասնաշենքի տանիքը, վերանորոգել աշխատասենյակները և միջանցքը, աստիճանավանդակը, մարզումների և բռնցքամարտի դահլիճները` փոխելով փայտե հատակը, որպեսզի մարզադպրոցի սաները հնարավորություն ունենան մարզվելու առավել նպաստավոր պայմաններում:

2.

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայ-ամերիկյան «Ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների Սուրբ Ծնունդ» բարեգործական հիմնադրամ (GLENDELALE, CA9125, Tel. 8182460125)

4.

Ծրագիրը կատարողը

«Սպիտակ-Ֆերմեր» գյուղատնտեսությանը աջակցող ասոցիացիա հասարակական կազմակերպություն (հասցեն՝ ՀՀ, Լոռու մարզ, քաղ. Սպիտակ, Ալ. Մանուկյան 5/1, ՀՎՀՀ՝ 06804407)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվելու է Սպիտակ քաղաքի Այգեստան 6 հասցեում. կրթական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

35,083 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 16,685,368 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն (քաղ. Սպիտակ, Այգեստան 6, ՀՎՀՀ՝ 06803138)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրն իրականացվելու է 2019 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի մարտի 31-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

2019 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի մատի 31-ը փոխել մարզումների դահլիճի և բռնցքամարտի դահլիճի փայտե հատակները, ջերմամեկուսացնել առաջին մասնաշենքի տանիքը, վերանորոգել մարզումների և բռնցքամարտի դահլիճները, աստիճանավանդակը, աշխատասենյակները և միջանցքը՝ ընդհանուր 35,083 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 16,685,368 դրամ արժողությամբ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ծրագրի իրականացման ընթացքում ձեռք են բերվելու հետևյալ ծառայությունները՝ մարզումների դահլիճի և բռնցքամարտի դահլիճի փայտե հատակների փոխարինում, առաջին մասնաշենքի տանիքի ջերմամեկուսացում, մարզումների և բռնցքամարտի դահլիճների, աստիճանավանդակի, աշխատասենյակների և միջանցքի վերանորոգում: Պայմանագրի արժեքն է 35,083 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 16,685,368 դրամ:

11.

Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը

Ծրագրով կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցում է Սպիտակի համայնքապետարանի կրթության բաժնի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ ծրագրի ընթացքի և արդյունքների մասին:

      

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան