Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-9
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.12.1995-01.07.1997)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԱԺՏ 1995/7
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
23.10.1995
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
02.11.1995
Дата вступления в силу
01.12.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
23 հոկտեմբերի 1995 թ. Ն-045-I

 

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

I. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Օրենքի 2 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Ակցիզային հարկ վճարում են Հայաստանի Հանրապետությունում գինու-օղու արտադրանք, գարեջուր, խաղողի գինիներ, գինենյութ, ձկան խավիար, ծխախոտի արտադրանք, ոսկերչական իրեր, զարդեղեն (բիժուտերիա), մորթի, մորթեղեն (բացի ոչխարի մորթուց կարված բանվորական և զինվորական կիսավերարկուներից) և բնական կաշվից հագուստ, մարդատար ավտոմեքենաներ, մարդատար ավտոմեքենաների անվադողեր, բյուրեղապակյա և ճենապակյա իրեր, ձեռագործ գորգեր, բենզին արտադրող-իրացնող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին պայմանագրեր (համաձայնագրեր) չկնքած պետություններում ծագած ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, անհատ ձեռներեցները և քաղաքացիները (այսուհետ` վճարողներ):

Բենզինի ակցիզային հարկ վճարում են Հայաստանի Հանրապետություն բենզին ներմուծող բոլոր ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, անհատ ձեռներեցները և քաղաքացիները` անկախ ապրանքի ծագման երկրից»:

2. Օրենքի 4 հոդվածի առաջին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին պայմանագրեր (համաձայնագրեր) չկնքած պետություններ արտահանվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացումը»:

3. Օրենքի 5 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Սահմանել ակցիզային հարկի հետևյալ դրույքաչափերը`

 

Արտադրանքի ծածկագիրն
ըստ ԱՏԳ ապրանքային
անվանացանկի

Ապրանքախմբի
անվանումը

Դրույքաչափերը (տոկոսներով)

      բացթողման գներով
ապրանքի արժեքի
նկատմամբ (ՀՀ-ում
արտադրվող
ենթաակցիզային
ապրանքների գծով)
ներմուծման արժեքի
նկատմամբ

(ՀՀ ներմուծվող

ենթաակցիզային
ապրանքների գծով)

1

2

3

4

22.08  22.09 գինու-օղու արտադրանք 50 75
22.03 գարեջուր 50 75
22.04
22.05
խաղողի գինիներ,
գինենյութ
25 50
1604.30100 ձկան խավիար 50 50
24.02 ծխախոտի արտադրանք 50 50
71.13  71.14
71.15  71.16
71.17
ոսկերչական իրեր,
զարդեղեն
(բիժուտերիա)
25 25
43.42.03 մորթի, մորթեղեն (բացի ոչխարի մորթուց կարված բանվորական և զինվորական կիսավերարկուներից), բնական կաշվից հագուստ 25 25
87.03 մարդատար ավտոմեքենաներ 0 15
4011  10000 մարդատար ավտոմեքենաների անվադողեր 25 25

69.11

70.13.31

բյուրեղապակյա և ճենապակյա արտադրանք 25 25
57.02 ձեռագործ գորգեր 50 50
2710.00200 բենզին 25 25»:

 

II. Սույն օրենքը կիրարկել 1995 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 2 նոյեմբերի 1995 թ.
ՀՕ-9