Գլխավոր տեղեկություն
Номер
N 349-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (06.02.2020-09.05.2024)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.04.07/20(319) Հոդ.475
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.03.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.03.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.03.2004
Дата вступления в силу
17.04.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

29 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի 2004 թվականի N 349-Ն

 

ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՅԺ ՇՏԱՊ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին հույժ շտապ և ընդհանուր նշանակության տեղեկատվության ցանկը` համաձայն հավելվածի:

2. Շրջակա միջավայրի նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված ցանկում նշված տեղեկատվության տրամադրումը սպառողներին:

(2-րդ կետը փոփ. 02.04.15 N 336-Ն, 30.01.20 N 81-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2004 թ. մարտի 24
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 18-ի N 349-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

 ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՅԺ ՇՏԱՊ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 

NN
ը/կ

Հույժ շտապ հիդրոօդերևութաբանական տեղեկատվության

I. Օդերևութաբանական երևույթներ

Տեղեկատվության
անվանումը

Տեղեկատվության
բնութագիրը

1

2

3

1. Ուժեղ քամի (այդ թվում` փոթորկանք) 25 մ/վրկ և ավելի արագությամբ
2. Մրրկասյուն

ուժեղ պտտահողմ (քամին` 25 մ/վրկ և ավելի) սյան կամ ձագարի տեսքով ուղղված ամպից դեպի երկրի մակերևույթ

3. Շատ ուժեղ անձրև քանակը` 30 մմ և ավելի` մինչև 12 ժամվա ընթացքում
4. Ուժեղ հորդառատ անձրև քանակը` 30 մմ և ավելի` մինչև 1 ժամվա ընթացքում
5. Երկարատև ուժեղ անձրև տեղումների քանակը` 50 մմ-ից ոչ պակաս` 12 ժամից ավելի, բայց 48 ժամից պակաս ժամանակահատվածում
6. Խոշոր կարկուտ 20 մմ և ավելի տրամագծով
7. Շատ ուժեղ ձյուն քանակը` 20 մմ և ավելի` մինչև 12 ժամվա ընթացքում
8. Ուժեղ մառախուղ տեսանելիությունը` 50 մետրից ոչ ավելի
9. Ուժեղ մերկասառույցաջինջառային նստվածքներ լարերի վրա նստվածք լարերի վրա` 
-մերկասառույցի դեպքում` 20 մմ-ից ավելի շառավղով
-ջինջառի դեպքում` 50 մմ-ից ավելի շառավղով
10. Ուժեղ բուք, այդ թվում` ներքնաբուք 12 և ավելի ժամվա ընթացքում` 15 մ/վրկ և ավելի քամու արագության և 500 մետրից պակաս տեսանելիության պայմանով
11. Ձնահյուս խոշոր հյուս, որը զգալի վնաս է հասցնում օբյեկտներին կամ առաջացնում է բնակավայրերի համար վտանգավոր իրավիճակ
12. Արտակարգ հրդեհավտանգություն հրդեհավտանգության 4-րդ դաս (4000oC ավելի` ըստ Նեստերովի բանաձևի)
13. Սաստիկ սառնամանիքներ - հովտային շրջաններում` -20oC և ցածր
- նախալեռնային շրջաններում` -32oC և ցածր
- լեռնային շրջաններում` -35oC և ցածր
14. Սաստիկ շոգեր - հովտային շրջաններում` 40oC և ավելի
- նախալեռնային շրջաններում` 35 oC և  ավելի
- լեռնային շրջաններում` 32oC և ավելի
II. Ագրոօդերևութաբանական երևույթներ
1. Ցրտահարություններ վեգետացիայի ժամանակահատվածում օդում կամ հողի մակերևույթին ջերմաստիճանի նվազումը 0oC-ից ցածր
2. Հողի գերխոնավություն վեգետացիայի ժամանակահատվածում 10-12 սմ խորության վրա հողն անընդմեջ, 20 օրվանից ոչ պակաս ժամանակահատվածում գտնվում է կպչող և հոսող վիճակում
3. Խորշակ հատիկավոր կուլտուրաների ծաղկման, լցման և հասունացման փուլերում անընդմեջ, 3 օր և ավելի ժամանակահատվածում, օրական նույնիսկ մեկ դիտարկման ժամանակ 30 տոկոսից ոչ ավելի հարաբերական խոնավության, քամու ավելի քան 7 մ/վրկ արագության և +25oC-ից բարձր ջերմաստիճանի առկայության պայմաններում
4. Մթնոլորտային երաշտ բույսերի վեգետացիայի ժամանակահատվածում արդյունավետ (օրվա ընթացքում ավելի քան 5 մմ) տեղումների բացակայությունն անընդմեջ, 30 օրվանից ոչ պակաս ժամանակահատվածում, 30oC-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում
5. Հողի երաշտ բույսերի վեգետացիայի ժամանակահատվածում անընդմեջ, 30 օրվա ընթացքում 0-20 սմ հողի շերտում, արդյունավետ խոնավության պաշարները կազմում են 10 մմ-ից ոչ ավելի
III. Հիդրոլոգիական երևույթներ
1.  Գետերի հորդացում գարնանային ձնհալով պայմանավորված տվյալ գետի բացարձակ առավելագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում
2. Գետերի վարարում ուժեղ անձրևների և ձյան կարճատև հալումով պայմանավորված` տվյալ գետի բացարձակ առավելագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում
3. Սելավ առատ տեղումներով պայմանավորված մեծաքանակ ջրի հոսք, որը պարունակում է մեծ քանակությամբ լեռնակտորներ ու այլ նյութեր և կարող է հասցնել վնաս բնակավայրերին, արդյունաբերական օբյեկտներին, մայրուղիներին, ոռոգման համակարգերին և այլն
4. Ցածր նվազամակարդակ ջրի ելքի (ծախսի) նվազում ջրաբաշխման կառույցների նախագծային նշումներից ցածր կամ տվյալ գետի բացարձակ նվազագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում
IV. Ռադիացիոն երևույթներ
1. Ռադիացիայի մակարդակ 60 մկռ/ժամ և ավելի
2. Ռադիոակտիվ աերոզոլների խտություն մթնոլորտում ռադիոակտիվ աերոզոլների խտության գերազանցումը 3700.10-5 բկ/մ3
Ընդհանուր նշանակության
հիդրոօդերևութաբանական տեղեկատվության
1. Նախորդ օրվա դիտված առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը, տեղումների քանակը, օդերևութաբանական երևույթը, ամպամածությունը, ձյան ծածկի բարձրությունը հանրապետության տարածքում  
2.

Եղանակը աշխարհի խոշորագույն քաղաքներում և Հայաստանի Հանրապետության հարևան պետությունների մայրաքաղաքներում

 
3. Եղանակի կանխատեսումը ՀՀ մարզերում և Երևան քաղաքում` 1 օրվա և մոտակա 5 օրվա համար  
4. Երևան քաղաքի բազմամյա կլիմայական տվյալները յուրաքանչյուր աշխատանքային օր ամենօրյա հիդրոօդերևութաբանական տեղեկագրի տեսքով տրվում է հանրապետության տարածքում դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական երևույթների (տարրերի) մեծությունները 1-5 օրերի համար
5. Երկրի արհեստական արբանյակից ստացված ամպամածության պատկերը տվյալ պահին  
6. Հելիոֆիզիկական և ռադիացիոն ռեժիմի (տվյալ և հաջորդ օրվա) բնութագրերը  
7. Սևանա լճի մակարդակը, լճից արտահոսված և լիճ մուտք գործած ջրի քանակը  
8. Հիդրոլոգիական երևույթների կանխատեսումը  
9. Ըստ «Ծովինար» դիտակետի Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ թափվող ջրի քանակը  
10. Ամսական եղանակային պայմանների կանխատեսում ամսվա սկզբից 5-10 օր առաջ տրվում է հանրապետության տարածքի համար սպասվող ջերմային և տեղումների ռեժիմների կանխատեսումը
11. Սեզոնային եղանակային պայմանների կանխատեսում եռամսյակի սկզբից 10-15 օր առաջ տրվում է հանրապետության տարածքի համար սպասվող ջերմային և տեղումների ռեժիմների կանխատեսումը
12. Ամսական տեսություններ` դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների մասին ամիսը վերջանալուց հետո 5 օրվա ընթացքում տրվում է տեղեկատվություն դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների մասին
13. Շաբաթական տեսություններ` դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների մասին յուրաքանչյուր երկուշաբթի տրվում է տեղեկատվություն հանրապետությունում անցած շաբաթվա ընթացքում դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների մասին
14. Գարնանային հորդացումների էլեմենտների կանխատեսում մարտ ամսվա երկրորդ կեսին տրվում է հանրապետության գետերի գարնանային հորդացումների ծավալի և առավելագույն ելքերի (ծախսերի), լճերում և ջրամբարներում ջրի ծավալի կանխատեսումներ, որոնք կազմվում են նոյեմբեր-մարտ ամիսներին դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների ընդհանուր բնութագրերի (տեղումների քանակ, հողի խոնավության վիճակ, լեռնային շրջաններում ձյան կուտակումներ) և հորդացումների ընթացքում սպասվող տեղումների ու ջերմության արժեքների հիման վրա
15. Սևանա լճի ջրային հաշվեկշիռ յուրաքանչյուր ամիսը և տարին վերջանալուց հետո 15 օրվա ընթացքում տրվում է Սևանա լիճ մուտք գործած ջրի ծավալը` տեղումներով, գետերով, Արփա-Սևան թունելով, և ելքը` գոլորշացումով ու Հրազդան գետով, ինչպես նաև ստորերկրյա ջրերի մուտքը և ելքը
16 Տեղեկանքներ և կանխատեսումներ աշնանացան  ցորենի աճի և զարգացման բոլոր փուլերի վերաբերյալ տրվում է հանրապետությունում դիտված և կանխատեսվող տեղումների, խոնավության և ջերմային ռեժիմների հիման վրա
17.

Աշնանացան ցորենի և հացազգի  կուլտուրաների միջին  հանրապետական բերքատվության կանխատեսումներ`
ա) վեգետացիայի վերսկսման ժամանակ

բ) ցողունակալման ժամանակ

գ) մոմային հասունացման ժամանակ

տեղեկատվությունը տրվում է ամսական 1-2 անգամ` հանրապետությունում դիտված և կանխատեսվող ջերմային ու խոնավության ռեժիմների հիման վրա
18. Բանջարաբոստանային կուլտուրաների և կարտոֆիլի միջին հանրապետական բերքատվության  կանխատեսումներ հանրապետությունում դիտված և կանխատեսվող ջերմության, տեղումների ու խոնավության ռեժիմների հիման վրա յուրաքանչյուր կուլտուրայի համար տրվում է 1-3 ամիս վաղօրոքության կանխատեսումներ, պայմանավորված հանրապետության տարածքի բնակլիմայական և լանդշաֆտային պայմաններով, գյուղատնտեսական կուլտուրաների սորտերի հասունացման ժամկետներով
19. Պտղատու բույսերին և խաղողին վերաբերող ֆազային և բերքատվության կանխատեսումներ ըստ հանրապետությունում դիտված ձմեռային պայմանների, ջերմության և խոնավության ռեժիմի տրվում է յուրաքանչյուր բուսատեսակի համար 2-ական կանխատեսում` մայիս, հունիս և հուլիս ամիսներին
20. Տասնօրյակային ագրոտեղեկագրեր պարունակում է տասնօրյակի ընթացքում դիտված օդերևութաբանական տարրերի, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքների, գյուղկուլտուրաների աճի և զարգացման վերաբերյալ տվյալներ

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան